Լուրեր Հայաստանից | CivilNet
-
Սարիգյուղ, Տավուշ․ հովիվ Սասունի և ուրց քաղող Վալյայի պատմությունը
Լուրեր Հայաստանից | CivilNet Սարիգյուղը Տավուշի սահմանամերձ գյուղերից է։ Այստեղ բնակիչներն ամեն օր սար ուրցի են գնում, հպարտանում «ծխախոտի» հերոսներով, կամավոր օգնում զինվորներին։ Իրենց կյանքից ու առօրյայից, սահմանազատումից ու սարերից ենք խոսել հովիվ Սասունի և ուրց քաղող Վալյայի հետ։
-
Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը «այլևս անելիք չունեն, պետք է
Լուրեր Հայաստանից | CivilNet Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության ղեկավար Հայկ Մարությանը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու նրա թիմը «այլևս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան»։ «2021-ի ընտրություններով ձևավորված կառավարության խոսույթը մի քանի անգամ էական փոփոխությունների է ենթարկվել մեր երկրի առաջ ծառացած ամենակենսական խնդրի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցում։ Սկսած Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը որպես «կարմիր գիծ» ճանաչելուց, մինչև Արցախի իսպառ ուրացում, սկսած Եվրաինտեգրացիայի խոստումներից, մինչև Աստանա և «ռեգիոնալիզացիա»։ Իշխանությունը, որն այս տարիների ընթացքում հազար ու մի սահման է խախտել, հազար ու մի խոստումից հետ կանգնել, այլևս կորցրել է Հայաստանի ճակատագրին վերաբերող հարցերով զբաղվելու լեգիտիմ իրավունքը։ 2021-ի ընտրության […]
-
Իրանի նախագահը մահացել է ուղղաթիռի վթարից․ ցավակցություններ Հայաստանից
Լուրեր Հայաստանից | CivilNet Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին և մի քանի այլ պաշտոնյաներ զոհվել են ուղղաթիռի վթարի հետևանքով, հայտնում է իրանական Mehr գործակալությունը։ Վթարի հետևանքով զոհվել են նաև Իրանի նախագահին ուղեկցող անձինք, այդ թվում՝ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Ըստ Tasnim գործակալության՝ զոհվել է ութ մարդ։ Իրանական Կարմիր մահիկը հաղորդել է, որ ուղղաթիռի վթարից զոհված բոլոր մարդկանց մարմիններն ուղարկվել են Թավրիզ, որոնողական գործողությունն ավարտվել է։ Ռայիսին վերադառնում էր Ադրբեջանի հետ սահմանին՝ Արաքս գետի վրա ամբարտակի բացման արարողությունից, որին մասնակցել էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Իրանի նախագահի շարասյան երեք ուղղաթիռներից երկուսն ապահով հասել են իրենց նշանակետին։ Նրանք տեղափոխում էին […]
-
Իրանում վթարվել է նախագահ Ռայիսիի ուղղաթիռը, որոնողական աշխատանքները շարունակվում են
Լուրեր Հայաստանից | CivilNet Իրանում վթարի է ենթարկվել երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը։ Հաղորդվում է, որ ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Վերզեգան քաղաքի մոտ գտնվող լեռնային տեղանքում՝ Իրան-Ադրբեջան սահմանի մոտ: Կատարվում են լայնածավալ որոնողական աշխատանքներ, որոնց ներգրավվել են Կարմիր մահիկի փրկարարները, զինվորականներն ու ոստիկանները։ Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին ասել է, որ եղանակային վատ պայմանները փրկարարներին խանգարում են դեպքի վայր հասնել։ Տեղական իշխանությունների ներկայացուցիչներից մեկը միջադեպն անվանել է «վթար», սակայն իրանական թերթերից մեկին տված հարցազրույցում խոստովանել, որ ինքը դեռ պետք է հասներ դեպքի վայր, հաղորդում է BBC-ն։ Իրանական «Թասնիմ» գործակալությունը հայտնել է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի շարասյան երեք […]
-
Հնդկաստանը դիտարկում է ռազմավարական գործակցության խորացումը Հունաստանի հետ
Լուրեր Հայաստանից | CivilNet Իվ Ռեժիստր Փետրվարին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի Հնդկաստան կատարած այցից հետո երկու երկրները դիտարկում են երկկողմ կապերի ամրապնդման հարցը: Միցոտակիսի այցին 2023-ի օգոստոսին նախորդել էր Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի այցն Աթենք, որի ժամանակ երկու երկրները համաձայնել էին համագործակցությունը հասցնել ռազմավարական գործընկերության: Միցոտակիսը Հունաստանի առաջին ղեկավարն է, որն այցելել է Հնդկաստան վերջին 15 տարվա ընթացքում, ինչը ցույց է տալիս, թե որքանով են ամրապնդվել երկկողմ հարաբերությունները անցած տարվա ընթացքում։ Քանի որ Հունաստանն ավանդաբր կոչվել է «դարպաս» դեպի Եվրոպա, իսկ Հնդկաստանը հարավասիական տարածաշրջանի ամենամեծ տնտեսությունն է, նրանց երկկողմ համագործակցությունը կարող է նպաստել նաև երկու տարածաշրջանների միջև գործակցությանը: Մի քանի […]
-
Ֆրանսիան Ադրբեջանին մեղադրում է Նոր Կալեդոնիայում անկարգություններին աջակցելու մեջ
Լուրեր Հայաստանից | CivilNet Այթան Ֆարհադովա, OC Media Ֆրանսիան Ադրբեջանին մեղադրել է Խաղաղ օվկիանոսի հարավում գտնվող և ֆրանսիական տարածք համարվող Նոր Կալեդոնիայում Ֆրանսիայի տիրապետության դեմ անկարգություններին աջակցելու մեջ: The Guardian պարբերականը մեջբերել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինին, որն ասել է, որ դա «իրականություն է»: «Ցավում եմ, որ Կալեդոնիայի անկախության կողմնակիցներից ոմանք գործարք են կնքել Ադրբեջանի հետ։ Դա անվիճելի է»,- ասել Դարմանինը: Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Բաքվի նախաձեռնող խումբը հինգշաբթի տեսահամաժողով է կազմակերպել, որին, ի համերաշխություն Նոր Կալեդոնիայի բնիկների, մասնակցել են «անկախության համար պայքարող շարժումների» ներկայացուցիչներ Նոր Կալեդոնիայից, Ֆրանսիական Պոլինեզիայից, Ֆրանսիական Գվիանայից, Մարտինիկայից, Գվադելուպայից և Կորսիկայից, որոնք բոլորն […]
-
Ժաննա Անդրեասյանը Թուրքիայի իր պաշտոնակցի հետ քննարկել է Անիի կամրջի
Լուրեր Հայաստանից | CivilNet Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքիայի իր պաշտոնակցի հետ քննարկել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցը։ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Ժաննա Անդրեասյանի և Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմետ Նուրի Էրսոյի հանդիպումը կայացել է մայիսի 17-ին՝ Աշխաբադում անցկացվող Մշակույթի նախարարների միջազգային կոնֆերանսի շրջանակում: «Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման շրջանակում, ի թիվս այլ հարցերի, նախարարներն ընդգծել են մշակութային համագործակցության նպաստը: Նախարարները նաև մտքեր են փոխանակել Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում։ Անիի կամրջի վերականգնման շուրջ համաձայնությունը ձեռք էր բերվել է 2023-ի փետրվարին՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա կատարած այցի ընթացքում։