Լուրեր Հայաստանից | CivilNet
-
Պեսկովը խոսել է ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին
Լուրեր Հայաստանից | CivilNet Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ բոլոր երկրների շահերից է բխում շարունակել զարգացումն այդ միավորման շրջանակներում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հնարավոր դադարեցման մասին հարցին։ «Ընդհանուր առմամբ ինտեգրացիոն գործընթացն ինքնին շատ հաջող է, ապահովում է առաջանցիկ զարգացում մասնակից երկրների համար։ Մասնակից երկրները դա գիտեն։ Եվ երկրների ՀՆԱ-ի տարեկան աճի տեմպերում այս ինտեգրացիոն գործընթացի մասնաբաժինը շատ նկատելի է»,- ասել Է Պեսկովը։ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցում է 2015-ի հունվարի 2-ից: Ներկայում ԵԱՏՄ-ին անդամակցում է հինգ պետություն` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Ռուսաստանը։
-
«Ոչ թե սահմանամերձ ենք, այլ սահմանապահ ենք». Տավուշի Չինարին խաղաղություն
Լուրեր Հայաստանից | CivilNet Տավուշի սահմանամերձ Չինարի գյուղում մարդկանց շատ բան է անհանգստացնում։ Երեք-չորս տարի է՝ գյուղի տների ուղղությամբ չեն կրակում, բայց դիրքերի ուղղությամբ երբեմն կրակոցներ լինում են։ Սահմանամերձ լինելու հանգամանքն ու լարվածությունը շատերին է ստիպել դեպի սահմանը նայող պատուհանները աղյուսով ծածկել․ մարդիկ դժվարանում են հողատնտեսությամբ, անասնապահությամբ զբաղվել։ Գյուղում նաև երիտասարդներն են պակասել։ Բայց, անկախ բոլոր խնդիրներից, մարդկանց հիմա ավելի շատ անհանգստացնում է Տավուշի որոշ գյուղերի հետ կապված սահմանազատման գործընթացը։
-
Սյունիքում՝ «Հյուսիս-հարավ»-ին հարող տարածքում, մաքսային և լոգիստիկ կենտրոն կկառուցվի
Լուրեր Հայաստանից | CivilNet Սյունիքում մաքսային և լոգիստիկ կենտրոն կառուցելու համար Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանին կտրամադրի 12 միլիոն եվրո։ Դրանից 2 միլիոնը դրամաշնորհ է, 10 միլիոնը՝ վարկ։ Ծրագրում ևս 2,4 միլիոն եվրոյի չափով համաֆինանսավորում կիրականացնի կառավարությունը: Գործադիրը մայիսի 8-ի նիստում հավանության կարժանացնի այս համաձայնագիրը։ Ըստ որոշման հիմնավորման՝ լոգիստիկ կենտրոնը կկառուցվի Սիսիանից 7 կմ հեռավորության վրա՝ «Հյուսիս-հարավ» ավտոմոբիլային միջանցքին հարող 7,7 հեկտար տարածքում։ «Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել վարչական շենք՝ տանիքում արևային էներգակայանով: Կենտրոնի տարածքում լինելու են մուտքի և ելքի ուղղությամբ տրանսպորտի մանրամասն զննման, մաքսային ձևակերպումների, բեռնատար տրանսպորտի ռենտգենային զննման մասնաշենքեր, մարդատար տրանսպորտի ռենտգենյան զննման հարթակ և այլ ենթակառուցվածքներ: […]
-
Աբխազիայի արտգործնախարարին ազատել են աշխատանքից և «կանչել հարցաքննության»
Լուրեր Հայաստանից | CivilNet OC Media Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան պաշտոնանկ է արել արտգործնախարար Ինալ Արձինբային, որը հարցաքննության է կանչվել Պետական անվտանգության ծառայություն։ Բժանիան երեքշաբթի Արձինբային աշխատանքից ազատելու մասին հրամանագիր է հրապարակել, որում նշվում է, որ նախարարությունը ժամանակավորապես կգլխավորի փոխարտգործնախարար Իրակլի Տուժբան: Նախագահի կայքը չի բացահայտում Արձինբայի հեռացման պատճառները, իսկ Արձինբան դեռ չի մեկնաբանել իր պաշտոնազրկումը: Նրա պաշտոնանկությունից անմիջապես հետո տեղական տելեգրամյան Apsny Portal ալիքը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդել է, որ Արձինբան հարցաքննության է կանչվել Պետական անվտանգության ծառայության կողմից, և որ նախագահ Բժանիան նրա նկատմամբ երկրից դուրս գալու արգելք է սահմանել: Արձինբան ռուսաստանցի նախկին պաշտոնյա է, որը սերտ կապեր […]
-
Փաշինյանն ասել է՝ ինչու չի մասնակցել Պուտինի երդմնակալությանը
Լուրեր Հայաստանից | CivilNet Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու չի մասնակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալությանն այն դեպում, երբ նա 2023 հունիսի 3-ին ներկա էր գտնվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալությանը: «Թուրքիայի նախագահից հրավեր էի ստացել երդմնակալությանը մասնակցելու: Հաշվի առնելով նաև մեր օրակարգը և դրա առանձնահատկությունը՝ մասնակցել եմ: Ես Ռուսաստանի Դաշնության նախագահից հրավեր, ոնց որ թե, չեմ ստացել: Եթե հրավեր էլ ստանայի, այսօրվա խոսակցությունը պակաս կարևոր չէ ինձ համար, քանի որ ակնհայտորեն շատ կարևոր հարցեր ենք քննարկում»,- ասաց վարչապետ Փաշինյանը՝ նկատի ունենալով կազմակերպած ասուլիսը: Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը […]
-
Արցախի թեմը հորդորում է միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին
Լուրեր Հայաստանից | CivilNet Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը հայտարարություն է տարածել և հորդորել միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին։ «Սիրելի արցախցիներ, Հազարամյա մեր բնօրրանի բռնազավթումի և կորուստի վերքը դեռ չսպիացած՝ շարունակվում է միակողմանի զիջումների վտանգավոր գործընթացը, որը գոյաբանական լուրջ մարտահրավերների առջև է կանգնեցրել Հայաստանի պետականությունը: Հայրենիքն է մեր ժողովրդի յուրաքանչյուր զավակի արժանապատիվ գոյության երաշխիքը, ուստի պետք է իմաստություն և ուժ գտնենք մեր մեջ՝ ետ շրջելու վայրընթաց գնացող այս անիվը, որպեսզի Մայր Հայրենիքը չունենա Արցախի դառը փորձառությունը: Սիրելիներ, հորդորում ենք բոլորիդ միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման կազմակերպած խաղաղության և համերաշխության երթին: Հզոր Հայաստանը ցանկությունն է մեր քաջարի նահատակների և […]
-
Փաշինյանի պնդմամբ՝ եկեղեցու բարձրագույն ղեկավարությունը «ձախողել է հոգևոր առաջնորդությունը»
Լուրեր Հայաստանից | CivilNet Հայ Առաքելության եկեղեցու բարձրագույն ղեկավարությունը ձախողել է հոգևոր առաջնորդությունը, հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 7-ի մամուլի ասուլիսին։ «Եթե որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում, ապա դրանով նրանք խոստովանում են հոգևոր առաջնորդության գործում իրենց ձախողումը կամ անկարողությունը», – հայտարարեց Փաշինյանը՝ վստահեցնելով, որ «իշխանությունը չի հակամարտում եկեղեցու հետ»։ Վարչապետի խոսքով՝ հոգևոր առաջնորդություն իրականացնող հոգևորականների կողքին կան նաև հոգևոր առաջնորդությունը ձախողած և քաղաքական հայտ ներկայացրած հոգևորականներ։ «Բարձրաստիճանների մեջ էլ կան բազմաթիվները, ովքեր իսկապես հոգևոր առաջնորդությամբ են զբաղված, բայց, վախենամ, որ ամենաբարձր մակարդակում հենց հոգևոր առաջնորդությունն են ձախողել», – ասաց Փաշինյանը։ Ասածը կառավարության ղեկավարը փորձել է հիմնավորել սեփական փորձով՝ […]