ՄԵՐ ՄԱՍԻՆ
Լիլիթ Աբովյան
հետազոտող-օգնական
Բակալավրի և մագիստրոսի աստիճան ստացել եմ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում: Այժմ ասպիրանտ եմ նույն ֆակուլտետի Միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնում:
Լուսինե Ասլանյան
սրբագրիչ, ոճաբան
Ավարտել եմ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը։ Ներկայում Մ. Աբեղյանի անվան ԳԱԱ գրականության ինստիտուտի ասպիրանտ եմ: Աշխատել եմ «Կապիտալ» օրաթերթում որպես սրբագրիչ:
Սարգիս Բուլղադարյան
լուսանկարիչ, օպերատոր
Ավարտել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոօպերատորական բաժինը: Աշխատել եմ օպերատոր, օպերատորի օգնական: Օպերատորությունից զատ՝ հետաքրքրվում և զբաղվում եմ գեղարվեստական
լուսանկարչությամբ:
Սեդա Գրիգորյան
ռեժիսոր
Ավարտել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ` որպես դոկումենտալ ֆիլմերի ռեժիսոր: Մեկ տարի սովորել եմ ԱՄՆի Ֆլորիդայի նահանգային համալսարանի մեդիա արտադրության բաժնում: Աշխատել եմ մի քանի հայաստանյան մեդիա ստուդիաներում որպես լրագրող և հեռուստատեսային հաղորդումների ռեժիսոր: Մասնագիտական դեգերումներից հետո եկա «Սիվիլիթաս» հիմնադրամ, որտեղ ստեղծեցինք ՍիվիլՆեթը:
Ազատ Գևորգյան
լուսանկարիչ, օպերատոր
Ավարտել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոօպերատորական ֆակուլտետը: Ծառայել եմ ՀՀ ՊՆ տեղեկատվության վարչությունում որպես «Զինուժ» հաղորդման օպերատոր: Աշխատել եմ «Մեդիա Սթայլ» ընկերությունում որպես Tert.am կայքի օպերատոր և մոնտաժող: 2011-ից աշխատում եմ ՍիվիլՆեթ կայքում որպես լուսանկարիչ և օպերատոր:
Մանե Գևորգյան
հաղորդակցության գծով պատասխանատու
2004-2005 թթ. FLEX փոխանակման ծրագրով ուսանել եմ ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի դպրոցի ավարտական դասարանում, այնուհետև ավարտել եմ ԵՊՀ քաղաքագիտության բաժինը: Սովորել եմ նաև Եվրոպական ուսումնասիրություններ կենտրոնում և ունեմ մագիստրոսի աստիճան: Եվրոպայի խորհրդի «Խաղաղության երիտասարդ դեսպաններ» ծրագրի մասնակից եմ:
Հերմինե Դարբինյան հետազոտական խմբի ղեկավար
Ավարտել եմ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի համաշխարհային տնտեսագիտության ֆակուլտետը: Աշխատել եմ որպես մարքեթոլոգ-վերլուծաբան, բիզնես խորհրդատու «Ի-Վի Քոնսալթինգ» խորհրդատվական ընկերությունում, «Ջերմուկ Ինթերնեյշնլ. Պեպսի-Կոլա Բոթլեր Հայաստան» ընկերությունում, ինչպես նաև «Հարավարևելյան Եվրոպա» գերմանական ՀԿ-ում:
Մարիա Եղիազարյան
լրագրող
Սովորել եմ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետի թարգմանչական բաժնում: Աշխատել եմ Dasaran.am կայքում:
Անի Լաթոյան
վարչական օգնական
Ավարտել եմ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի անգլերեն-իսպաներեն բաժինը` ստանալով լեզվաբանության բակալավրի աստիճան: Այժմ սովորում եմ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի շուկայաբանության ֆակուլտետում:
Սարգիս Խանդանյան
լրագրող
Քաղաքագիտության բակալավրի աստիճան եմ ստացել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Աշխատել եմ Քաղաքական և սոցիոլոգիական հետազոտությունների ինստիտուտում (IPSC): ՍիվիլՆեթում, լրագրությունից բացի, զբաղվում եմ հետազոտական աշխատանքով:
Ընդունվել եմ Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) թվային մարդաբանության բաժնի մագիստրատուրան և առաջիկայում պատրաստվում եմ մեկնել սովորելու:
ՍիվիլՆեթում մարմնավորում եմ ժողովրդին:
Սարգիս Խարազյան
օպերատոր
Ավարտել եմ Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետը (1999թ.): Աշխատել եմ Դադիվանք համալիրի վերակառուցման աշխատանքներին՝ որպես ճարտարապետ: Համագործակցել եմ «Ինտերնյուս» կազմակերպության հետ (1999-2011 թթ.): Աշխատել եմ Մոսկվայում 2007-2011 թթ.: Համագործակցել եմ Культура, НТВ, ДТВ, ОРТ հեռուստաընկերությունների հետ: Բազմաթիվ վավերագրական և խաղարկային ֆիլմերի հեղինակ եմ, միջազգային մրցանակների դափնեկիր:

Գրիգոր Հակոբյան
էջադրող, դիզայներ
Ավարտել եմ ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետը։ Որպես գեղարվեստական խմբագիր աշխատել եմ «Պիոներ» հանդեսում, National Geographic Traveler Armenia հանդեսում և The Armenian Reporter շաբաթաթերթում: Մինչ այդ աշխատել եմ «Գինդ» տպագրատանը որպես նախատպագրական բաժնի ղեկավար:
Կարեն Հարությունյան
գլխավոր խմբագիր
Ավարտել եմ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Պատմական գիտությունների թեկնածու եմ: «Սիվիլիթաս» հիմնադրամում ներգրավվել եմ սկզբում որպես «Օրակարգ» թերթի գլխավոր խմբագիր, ապա՝ նաև ՍիվիլՆեթի գլխավոր խմբագիր: Լրագրության ոլորտում եմ 2007-ից: Եղել եմ «Կապիտալ» բիզնես օրաթերթի և Tert.am լրատվական կայքերի գլխավոր խմբագիրը: Ավելի վաղ աշխատել եմ World Vision կազմակերպությունում` որպես գյուղական զարգացման ծրագրի ղեկավար և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակում՝ որպես հանրային կապերի պատասխանատու:
Սյուզաննա Հովհաննիսյան
թարգմանիչ
Ավարտել եմ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը։ Արաբերեն լեզվի մասնագիտական վերապատրաստում եմ անցել Դամասկոսի և Կահիրեի ուսումնական հաստատություններում: Աշխատել եմ «Կապիտալ» բիզնես օրաթերթում:
Տաթև Հովհաննիսյան
թարգմանիչ
Ավարտել եմ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը: Արաբերեն լեզվի մասնագիտական վերապատրաստում եմ անցել Դամասկոսի և Կահիրեի ուսումնական հաստատություններում: Որպես թարգմանիչ աշխատել եմ «Կապիտալ» բիզնես օրաթերթում, Շենգավիթի շրջանի նոտարական գրասենյակում։
Ավարտել են Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի լրագրության բաժինը: Աշխատել եմ «Շողակաթ» հեռուստաընկերությունում, լուսաբանել եմ մշակույթի ոլորտը: Աշխատել եմ նաև Yerevan.ru կայքում որպես թարգմանիչ: Տիրապետում եմ անգլերեն և գերմաներեն լեզուներին:
Տաթևիկ Ղազարյան
լրագրող
Ավարտել եմ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի բակալավրիատը, ապա մագիստրատուրան: Լրագրողի աշխատանքն սկսել եմ թերթից, այնուհետև ուժերս փորձել եմ որպես ռադիոլրագրող: ՍիվիլՆեթում զբաղվում եմ հեռուստատեսային լրագրությամբ, ինչն ամենահարազատն է ինձ: Բացի լրագրությունից, զբաղվում եմ ռեժիսուրայով, ունեմ չորս հեղինակային ֆիլմ:
Արփի Մախսուդյան
խմբագիր, հաղորդավար
Ավարտել եմ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը: 2008-2011 թթ. աշխատել եմ «Կապիտալ» բիզնես օրաթերթում որպես քաղաքական լրագրող: ՍիվիլՆեթում հարցազրույցներ և քննարկումներ եմ վարում քաղաքական և հասարակական գործիչների հետ, համակարգում և խմբագրում եմ հասարակական-քաղաքական թեմաներով տեսանյութերը:
Ալբերտ Մանասերյան
ՏՏ հարցերով պատասխանատու
Ավարտել եմ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետի բակալավրիատը և ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Աշխատել եմ Հայաստանի Ազգային ժողովում ` որպես պատգամավորի օգնական: Ամերիկյան հումանիտար համալսարանում դասավանդում եմ «Մենեջմենթ» առարկան:
Հակոբ Մանուկյան
ռեժիսոր
Ավարտել եմ 2011թ. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի վավերագրական ռեժիսուրայի բաժինը: Այժմ սովորում եմ նույն ինստիտուտի կինոարվեստ բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսում:
Սոնա Մարգարյան
հետազոտող-օգնական
Ավարտել եմ Կենտրոնական եվրոպական համալսարանը (Բուդապեշտ)` ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան, և Երևանի պետական համալսարանը` ստանալով միջազգային հարաբերությունների բակալավրի աստիճան: Նախագահել եմ Բուդապեշտում գտնվող Քաղաքագետ ուսանողների միջազգային ասոցիացիայի Կենտրոնական եվրոպական համալսարանի մասնաճյուղը, աշխատել եմ «Հայաստանի եվրոպական շարժում» ՀԿ-ում:
Ավարտել եմ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատը և մագիստրատուրան: Աշխատել եմ ՀՀ ԱԳՆ-ում, TACIS-ի e-Gov.AM ծրագրում և Քաղաքական և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնում (AEPLAC): Ուսումնասիրել եմ արաբերեն ու իտալերեն:
Լիլիթ Միքայելյան
լրագրող, թարգմանիչ
Ավարտել եմ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը։ Արաբերեն լեզվի մասնագիտական վերապատրաստում եմ անցել Դամասկոսի և Կահիրեի ուսումնական հաստատություններում: Աշխատել եմ «Կապիտալ» բիզնես օրաթերթում։
Դիանա Մուրադովա
սոցիալական և մշակութային թեմաների խմբագիր
Սովորում եմ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում: Global UGRAD ծրագրով մեկ տարի սովորել եմ ԱՄՆ-ի Մինեսոտայի համալսարանում: Որպես հարցազրուցավար աշխատել եմ Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվության ինստիտուտում (Institute for Political and Sociological Consulting, IPSC):
Մարատ Յավրումյան
գլխավոր խմբագրի տեղակալ
Ավարտել եմ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը, ապա՝ Բայրոյթի համալսարանի (Գերմանիա) գրականագիտության և լեզվաբանության ֆակուլտետը։ Մասնագիտությամբ արաբագետ-լեզվաբան եմ, բանասիրական գիտությունների թեկնածու (Dr. Phil.)։ Դասավանդում եմ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում: Լրագրության ոլորտում եմ 2007-ից, նախ՝ որպես «Կապիտալ» բիզնես օրաթերթի պատասխանատու խմբագիր, ապա՝ «Օրակարգ» տնտեսական օրաթերթի գլխավոր խմբագրի տեղակալ։
Անի Նավասարդյան
ծրագրի համակարգող
Ավարտել եմ ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի բակալավրիատը: Մագիստրոսի աստիճան եմ ստացել ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի մաթեմատիկական մոդելավորման ամբիոնում:
Նաիրի Նիկողոսյան
հետազոտող-օգնական, անիմատոր
Ավարտել եմ Հայաստանի ամերիկյան համալսարանի «Անգլերեն լեզվի ուսուցումը որպես օտար լեզու» բաժինը:
Արմենակ Չատինյան
տնտեսական մեկնաբան
Ավարտել եմ Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիայի տնտեսագիտության ֆակուլտետը։ Որպես լրագրող աշխատել եմ «Կապիտալ» բիզնես օրաթերթում, Tert.am, «Նոյյան տապան» և «Ռեգնում» լրատվական գործակալություններում: Լրագրության ոլորտում եմ 2002 թվականից:
Զարուհի Պողոսյան
վարչական օգնական
Ավարտել եմ Երևանի Վ․ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի քաղաքագիտության բաժնի բակալավրիատը և միջազգային հարաբերությունների բաժնի մագիստրատուրան: FLEX ծրագրի 2005-2006 շրջանավարտ եմ, Երիտասարդ առաջնորդների դպրոցի տասներորդ սերնդի սան:
Լևոն Ջանփոլադյան
հաղորդավար, լրագրող
ՍիվիլՆեթում վարում եմ «Կանաչ լուրեր» էջը: Լրագրողական կրթությունս սկսել եմ Երևանում` Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանում, շարունակել ԱՄՆ-ի Միսիսիպիի համալսարանում, ապա ավարտել Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանը: Ընթացքում համագործակցել եմ այդ երկրների մի շարք լրատվամիջոցների հետ, որոնցից կցանկանայի առանձնացնել ամերիկյան FOX News հեռուստաընկերությունը` իր դինամիկ և պրոֆեսիոնալ աշխատաոճի համար:
Գայանե Սելիմյան
հաղորդավար, լրագրող
Ավարտել եմ Եվրոպական ակադեմիայի (Երևան) միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Դպրոցն ավարտել եմ ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի Փերլ Րիվեր քաղաքում: ՍիվիլՆեթում պատրաստում եմ քաղաքական թեմաներով ռեպորտաժներ, “Օրը” շարքը և վարում եմ “Քո գրպանից” շարքը: Եվրոպայի խորհրդի «Խաղաղության երիտասարդ դեսպաններ» ծրագրի մասնակից եմ: Աշխատել եմ «Առկա» լրատվական գործակալությունում որպես թարգմանիչ:
Ավարտել եմ Վրաստանի հանրային կապերի ինստիտուտը (Georgian Instutute of Public Affairs): Մասնագիտությամբ լրագրող եմ: Վերապատրաստվել եմ ռուսական «Ռեն-ՏՎ» հեռուստաընկերությունում: Մի շարք դոկումենտալ ֆիլմերի համահեղինակ եմ: ՍիվիլՆեթում պատրաստում եմ «Ազատամարդ» հաղորդաշարը: «Ազատամարդ» հաղորդաշարը նվիրված է հիմնականում պայքարող այն մարդկանց, ովքեր արդարություն են փնտրում պետական կառույցներում: Ցանկացած պահի պատրաստ եմ լուսաբանել այլ ֆորմատի իրադարձություն, որը վստահաբար չեք տեսնի այլ հեռուստաալիքի եթերում:
Ավարտել եմ Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Եղել եմ «Շողակաթ» հեռուստաընկերության արտադրության տնօրեն, մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ-ի նորությունների բաժնի ղեկավար, պրոդյուսեր։ Ղեկավարել եմ Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի Միջազգային լրագրության կենտրոնը, Հայաստանի հեռուստառադիոպետկոմում աշխատել եմ որպես հեղինակ, վարող, խմբագիր, բաժնի վարիչ: Բանասիրական գիտությունների թեկնածու եմ, լրագրության վարպետություն եմ դասավանդում ԵՊՀ-ում, իսկ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում հեռուստալրագրողների կուրսի ղեկավար եմ:
Ժաննա Ուլիխանյան հետազոտող-օգնական
Ավարտել եմ ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի բակալավրիատը և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ֆինանսների կառավարման գծով մագիստրատուրան:
Աննա Փափազյան
օպերատոր
Ավարտել եմ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի համակարգչային գրաֆիկայի բաժինը:









































