Մեսսին պարտավոր է մի օր վերադառնալ Նյուելզ Օլդ Բոյզ. Ակումբի նախագահ
Արգենտինայի «Նյուելզ Օլդ Բոյզ» ակումբի նախագահ Գիլյերմո Լորենտեն հույս է հայտնել, որ կատալոնական ակումբի աստղ Լիոնել Մեսսին երբևէ կվերադառնա այն ակումբ, որում խաղացել է 1995-2000թթ.-ին։ Այս մասին Լորենտեն ասել է ակումբի պաշտոնական կայքին։
«Դա մեր երազանքն է։ Իհարկե, Մեսսին դեռ շատ երիտասարդ է, սակայն մենք այդուհանդերձ հույս ունենք, որ կարիերայի ինչ-որ մի փուլում Լիոնելը կրկին կկրի «Նյուելզ Օլդ Բոյզի» մարզաշապիկը։ Լիոնելը պարտավոր է դա անել», – ասել է ակումբի նախագահը։
Նա նաև նշել է, որ ակումբն ունի ևս մի աստղ, որին շատ է երկրպագում։ Խոսքը գնում է Մարսելո Բյելսայի մասին, ով այստեղ աշխատել է 1990-92թթ.-ին․ ««Նյուելզ Օլդ Բոյզի» դռները միշտ բաց են նրա համար։ Բյելսան կարող է վերադառնալ, երբ ցանկանա», – ասել է Լորենտեն։
Մարզական գործընկեր` SportArmenia.com




















ՏԱՐԱԾԵԼ և ՄԵԿՆԱԲԱՆԵԼ