Internet Explorer-ի բոլոր տարբերակներում վտանգավոր սխալ է հայտնաբերվել

Microsoft-ին պատկանող Internet Explorer (IE) բրաուզերի բոլոր տարբերակներում, սկսած IE6-ից մինչև IE11, կրիտիկական խոցելիություն է հայտնաբերվել, հաղորդում է TechCrunch-ը: Հատկանշական է, որ IE11-ը ներկառուցված է թարմացված Windows 8.1 օպերացիոն համակարգում: Վտանգն առնչվում է Windows-ի բոլոր տարբերակներին՝ Windows XP-ից մինչև Windows 8.1, որը ներկայացվելու է 2013թ․ հոկտեմբերին: Խոցելիությունը հաքերներին հնարավորություն է տալիս IE-ի բրաուզերի միջոցով մատչում ստանալ համակարգիչների օպերացիոն հիշողությունում գործող հեռացված կամ սխալ տեղադրված օբյեկտներին:

Microsoft-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ տեղյակ են վերոնշյալ խնդրի մասին և փորձում են լուծել այն: Ընկերությունը թողարկել է «patch» գործառույթը, որը հնարավորություն է տալիս հեռացնել այդ «bug»-ը՝ վիրուսը: Օգտատերերը կարող են տեղադրել «bug»-ը ձեռքով, այն կներառվի նաև բրաուզերի հաջորդ ավտոմատ թարմացման կազմում:

Մեկնաբանել