Երևանի ավագանու ընտրությունների ընտրացուցակները համապատասխանում են օրենքի պահանջներին և բավարար են՝ նորմալ ընտրություններ անցկացնելու համար։ Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի կենտրոնում Ոստիկանության անունից հայտարարեց Անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը։
Քոչարյանը տեղեկացրեց, որ ընտրողների ցուցակում գրանցված ընտրողների թիվը կազմում է 816.475 մարդ:
Նա նշեց, որ ընտրական ցուցակներում ընդգրկվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող և ընտրելու իրավունք ունեցող 3000 անձ, որոնք նախագահական ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք չեն ունեցել:
Հովհաննես Քոչարյանը հավելեց, որ մայիսի 6-ին կայացած նախագահական ընտրություններից հետո ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցում հրապարակված մտահոգությունները հաշվի առնելով՝ ոստիկաններն այցելել են այն բոլոր հասցեները, որոնցում տասը և ավելի բնակիչներ են գրանցված: