BlackBerry 7 օպերացիոն համակարգն ամենաանվտանգն է

Research in Motion ընկերության` ժամանակին տարածված BlackBerry սմարթֆոններն այսօր մեծ ճանաչում չունեն: Բազմաթիվ խոշոր պատվիրատուներ դադարել են BlackBerry սմարթֆոններ գնել: Չնայած դրան՝ BlackBerry 7 օպերացիոն համակարգը շարունակում է համարվել ամենաանվտանգը: Այս մասին է վկայում Trend Micro հրատարակության հետազոտությունը բջջային օպերացիոն համակարգերի շուրջ:

Trend Micro-ի մասնագետներն ուսումնասիրել են բջջային օպերացիոն համակարգերի անվտանգությունը և կատարել համեմատություններ` ըստ ներքին անվտանգության համակարգի, օգտագործողների՝ պաշտպանվելու մեթոդների իմացությամբ, «ջնջել» հրամանով տվյալների վերացմամբ և մի շարք այլ հատկանիշներով:

BlackBerry OS 7 օպերացիոն համակարգը հետազոտության արդյունքում ամենաբարձր միավորներն է վաստակել: Վերջինիս հաջորդել են Apple-ի iOS համակարգը, ապա Microsoft-ի Windows Phone-ը, իսկ անվտանգությամբ չորրորդ համակարգ է ճանաչվել Android-ը, ինչը նման ճանաչված օպերացիոն համակարգի համար ցածր ցուցանիշ է:

Մեկնաբանել