Skype-ը գրավել է միջազգային հեռախոսային տրաֆիկի մեկ երրորդը

Ինտերնետային հեռախոսակապի Skype խոշորագույն ծառայությունը գրավել է միջազգային հեռախոսակապի տրաֆիկի մեկ երրորդը, ինչը համարվում է ռեկորդային ցուցանիշ ինտերնետային հեռախոսակապի բոլոր ծառայությունների ոլորտում: Այս մասին են վկայում TeleGeography ընկերության կատարած հետազոտության արդյունքները:

Skype-ի մրցակիցների թվում է Google+-ը, որն ի տարբերություն առաջինի, հնարավորություն է տալիս կազմակերպել անվճար խմբային տեսազանգեր:

TeleGeography-ի գլոբալ հետազոտության տվյալների համաձայն` անցած տարվա հեռախոսազանգերի ընդհանուր տրաֆիկն աճել է 5%-ով` կազմելով շուրջ 490 մլրդ րոպե:

Skype ցանցի ներսում տրաֆիկի ծավալն աճել է 44%-ով` կազմել է 167 մլրդ րոպե, ինչը կազմում է միջազգային հեռախոսազանգերի մեկ երրորդը: Նշենք, որ Skype-ի մրցակիցներն են համարվում նաև Viber, Whatsapp և Google Voice մեսենջերները:

Մեկնաբանել