eBay-ը թարմացրել է iOS-ի համար նախատեսված ծրագիրը

Օնլայն առևտրով զբաղվող eBay կայքը թարմացրել է iOS օպերացիոն համակարգի համար նախատեսված իր բջջային ծրագիրը` ներկայացնելով վաճառքների պարզեցված տարբերակը և աճուրդների մասնակցության ավելի կազմակերպված գործընթացը:

eBay-ը iOS-ի բջջային ծրագրից օգտվողներին կօգնի ապրանքների բաժինների ավելի ճիշտ ընտրության մեջ, ինչպես նաև կնպաստի ապրանքների գնահատման, առաքման, կառավարման, քննադատության գործընթացների արագացմանը: Ընկերությունը խմբագրման նոր գործառույթների օգնությամբ կբարելավի աճուրդի ժամանակ լուսանկարների հավելման գործընթացը` առանց այլ գործառույթի անցում կատարելու:

eBay-ի բջջային ծրագրի թարմացված տարբերակն անվճար է և հասանելի է App Store, Itunes օնլայն խանութներում:

Մեկնաբանել