ԱԻՆ աշխատակիցների միջին աշխատավարձը կբարձրանա

Փրկարար ծառայության աշխատակիցների միջին աշխատավարձը կլինի 130 000 դրամ՝ նախկին 80 000-ի փոխարեն․ այս մասին որոշման նախագիծն ընդունվեց այսօր՝ նոյեմբերի 28-ին, կառավարության հերթական նիստին։

Որոշման նախագծով նախատեսվում է ՀՀ փրկարար ծառայողներին փրկարար ծառայության առանձնահատուկ պայմանների համար տրվող հավելումների վճարման նպատակով 2019 թվականի պետական բյուջեով հաստատված պահուստային ֆոնդից Արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացնել 476 միլիոն դրամ:

Մեկնաբանել