Չիտայում տեղադրվել է Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքար

Ռուսաստանի Չիտա քաղաքում այսօր՝ ապրիլի 24-ին, բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար` «Ռուսաստանի հայերի միություն» հկ-ի նախաձեռնությամբ: Խաչքարի շուրջ լցված է Երևանից տարված հող. հաղորդում է «Վեստին»:

«Մենք նախատեսում ենք այս վայրում կառուցել նաև մատուռ, սակայն սա ամենը չէ. պատրաստվում ենք ստեղծել հայկական մշակութային կենտրոն, որտեղ հնարավոր կլինի ծանոթանալ հայ մշակույթին, սովորել հայերեն: Կենտրոնը կգործի ոչ միայն հայերի համար, այլ բոլոր ցանկացողների»,- խաչքարի բացման արարողության ժամանակ ասել է «Ռուսաստանի հայերի միության» անդրբալկանյան մասնաճյուղի փոխնախագահ Մարատ Ատաջանյանը:

Մեկնաբանել