Credit Suisse-ը 5 հազ․ աշխատատեղ կկրճատի

Շցեյցարական Credit Suisse ֆինանսական կոնգլոմերատը մտադիր է 5 հազ. աշխատատեղ կրճատել, գրում է շվեցարական Der Sonntag-ը։

Անձնակազմի 10%-ի կրճատման մասին պաշտոնական հայտարարությունը կարվի ընթացիկ տարվա 1-ին եռամսյակի ֆինհաշվետվության հրապարակմանը զուգահեռ, որը նախատեսված է ապրիլի 25-ին։

Կադրային կրճատումները, առաջին հերթին, կանդրադառնան Credit Suisse-ի ներդրումային ստորաբաժանման վրա, որի անձնակազմը, մի շարք թոփ մենեջերների կարծիքով՝ «չափազանց մեծ է»։

Ավելի վաղ ծախսերի կրճատման ծրագրի շրջանակում բանկի ղեկավարությունը որոշում էր ընդունել մոտ երկու անգամ կրճատել իր թոփ մենեջերների աշխատավարձերը։ Օրինակ՝ գլխավոր տնօրեն Բրեդի Դուգանի եկամուտները 12,8 մլն շվեյցարական ֆրանկից կրճատվել են մինչև 5,8 մլն։ Վարչության անդամների բազային աշխատավարձերի չափը գրեթե չի փոխվել։

Ի դեպ՝ մոտ երկու անգամ կրճատվել է նաև բանկի շահույթը։ 2011թ. Credit Suisse-ը վաստակել է 1,95 մլրդ ֆրանկ, ինչը 62%-ով զիջում է 2010-ի համապատասխան ցուցանիշը։ 2008թ. ճգնաժամից ի վեր բանկն առաջին անգամ վնասով է փակել եռամսյակը. 2011թ. հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում նրա վնասները կազմել են 637 մլն ֆրանկ։ Բանկում սեփական ֆինանսական անհաջողությունների մի մասը կապում են նաև լրացուցիչ կապիտալ կուտակելու՝ Եվրամիության պահանջների հետ։

Այդուհանդերձ, բանկի ակնկալիքները 2012 թվականից բավական մեծ են։ Դուգանի խոսքով՝ հենց այս տարի Credit Suisse-ը կզգա ծախսերի կրճատման ծրագրի առաջին արդյունքները։

Մեկնաբանել