Արթուր Սաքունցը և Կարեն Վրթանեսյանը խոսում են ադրբեջանական ֆիլմերի «Ստոպ» փառատոնի, Հայաստանում մարդու իրավունքների, հայրենասիրության ու պացիֆիզմի մասին:
Կեղծ հայրենասիրություն կամ վտանգավոր պացիֆիզմ
-
Բացահայտվել է պետական դավաճանության դեպք, 43-ամյա պայմանագրային զինծառայող է կալանավորվել․
Քննչական կոմիտեն հաղորդում է, որ հունիսի 26-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել Երևան քաղաքի 43-ամյա բնակչի կողմից լրտեսության, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հանձնելու և օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակներով պետական դավաճանություն կատարելու վերաբերյալ։ «Պարզվել է, որ նշված անձը, հանդիսանալով պայմանագրային զինծառայող և կոչումով կրտսեր սերժանտ, «odnoklassniki.ru» սոցիալական ցանցում առկա՝ իր տվյալներով օգտահաշվով 2023-ի հունվար ամսից կապ է հաստատել ադրբեջանական հատուկ ծառայությունների ներկայացուցիչ հանդիսացող, նույն սոցիալական կայքում մտացածին անվամբ օգտահաշվի ներքո քողարկված անձի հետ։ Ծավալված սիրային զրույցների արդյունքում, վերջինս մտերիմ հարաբերություններ է հաստատել ՀՀ ԶՈւ նշված պայմանագրային զինծառայողի հետ և, հավաքագրել վերջինիս։ Դրանից […]
-
ԱՄՆ-ը կաշխատի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հայ-ադրբեջանական հանդիպում կազմակերպելու ուղղությամբ․ Պետդեպ
Միացյալ Նահանգները կշարունակի աշխատել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումներ կազմակերպելու ուղղությամբ։ Այդ մասին հուլիսի 2-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը։ Նրա խոսքով՝ Բաքվի և Երևանի միջև բանակցություններն առաջնահերթություն են պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և գերատեսչության մյուս պաշտոնյաների համար։ «Չեմ կասկածում, որ աշխատանքն այս ուղղությամբ կշարունակվի։ Ինչ վերաբերում է գագաթնաժողովի շրջանակներում հանդիպումներին և ներգրավվածությանը՝ ժամանակացույցի մասին դեռ չեմ ուզում խոսել»,- ասել է Պատելը։ Հունիսի 28-ին Բաքվում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը հայտարարել էր, որ Հայաստանը և Ադրբեջանը հրավիրվել են Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը։ Հայաստանի արտգործնախարարությունը հաստատել է մասնակցությունը։
-
Բանկինգի զարգացման միտումները․ ո՞ւր է գնում աշխարհը և որտե՞ղ է
Բանկային ոլորտում գնալով մեծանում է տեխնոլոգիաների դերը: Թվային փոխակերպումները բանկերի զարգացման հիմնական ուղղություններից են: Այդ մասին ասում է «Ամերիաբանկի» մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը «ՍիվիլՆեթ բիզնեսի» հետ հարցազրույցում: Նրա խոսքով՝ թվային տեխնոլոգիաները վերափոխում են բանկերի մասին ավանդական պատկերացումները, իսկ պայմանական «ուբերացում» ասվածը սպասվում է նաև բանկային համակարգին: Մանրածախ բանկինգում «Ամերիաբանկի» էկոհամակարգերն են Business.ameriabank.am Estate.ameriabank.am Automarket.ameriabank.am
-
Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը ձգձգվում է․ ԱԳՆ-ից նոր ժամկետներ են
Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը 2024-ի մարտի 15-ին Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել էր, որ Հայաստանը Եվրամիության հետ համագործակցության նոր փաստաթուղթ է մշակում։ «Ակնկալում ենք, որ մայիսին կստանանք նոր նախագիծ, որը պետք է, ամենայն հավանականությամբ, ընդունվի մինչև հուլիս ամիսը»,- ասել էր Հովհաննիսյանը։ Ինչի՞ մասին է նոր փաստաթուղթը, ե՞րբ է ընդունվելու Ըստ փոխնախարար Հովհաննիսյանի՝ փաստաթուղթն արձանագրում է վերջին շրջանում Հայաստան-ԵՄ երկկողմ հարաբերությունների զարգացման դրական ընթացքն ու առկա առաջընթացը, ինչպես նաև նշում համագործակցության գլխավոր առաջնահերթությունները։ Դեռևս այս տարվա մարտին Պարույր Հովհաննիսյանն ասել էր, որ Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք իրականացման դեպքում Հայաստանը […]
-
«Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին տեղեկությունը կեղծ է, ահազանգողը ձերբակալվել է․
Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել, Ֆեյսբուքի իր էջում գրել է ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը: Նա հայտնում է, որ կեղծ ահազանգ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 36-ամյա տղամարդ։ «Ահազանգը, իբր «Շիրակ» օդանավակայանում ռումբ կա տեղադրված, կեղծ է։ ՆԳՆ ոստիկանության ծառայողները, համագործակցելով ԱԱԾ գործընկերների հետ և ձեռնարկելով անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, կեղծ ահազանգը կատարելու կասկածանքով ձերբակալել են 36-ամյա տղամարդու։ Օդանավակայանի բնականոն աշխատանքը վերականգնվել է»,- նշել է նա: Ժամը 08:50-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ահազանգ էր ստացվել, որ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում ռումբ է տեղադրված, դեպքի վայր էին ժամանել փրկարարները և ոստիկանները: