Երկրաշարժ Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ սահմանային գոտում

Հունվարի 7-ին՝ ժամը 11.49-ին, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 10.44-ին Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի սահմանային գոտում տեղի է ունեցել 3.1 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրո­նային գոտում կազմել է 4 բալ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.34օ և արևելյան երկայնության 46.46օ:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Մեկնաբանել