Մայիսի 19-ին կանցկացվի հայերեն Վիքիպեդիայի համալրման օր

Մայիսի 19-ին Նարեկացի արվեստի միությունում կանցկացվի «Վիքիպեդիայի համալրման օր» միջոցառումը: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում տեղեկացրեց հայերեն Վիքիպեդիա օնլայն հանրագիտարանի ադմինիստրատոր Ալեքսեյ Չալաբյանը:

Միջոցառման մասնակիցներին ադմինիստրատորները կսովորեցնեն ինչպես ավելացնել և խմբագրել հոդվածներ: Տեսական մասում ներկայացվելու են Վիքիպեդիայում գործող չափանիշները, էթիկայի պահանջները, թույլատրելի բովանդակությունը, գրաքննության սկզբունքներն ու այլ հարցեր: Գործնական մասում ուսուցանվելու են Վիքիպեդիայի հոդվածները խմբագրելու տեխնիկական գիտելիքներ՝ հոդվածի ավելացում, համալրում, սրբագրում և այլն:

Այս միջոցառումն անց է կացվում «Վիքիպեդիա. դպրոցներ և համալսարաններ» նախագծի հայկական շարժման նախաձեռնությամբ: Այսօր հայերեն Վիքիպեդիայում կա ավելի քան 25 000 հոդված: