Այսօր Սողոմոն Թեհլերյանի մահվան տարելիցն է

Նա իր մահկանացուն կնքել է 1960 թ. ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում

Սողոմոն Թեհլերյանը ծնվել է 1896 թ. Բագառիճում՝ Արևմտյան Հայաստանում, որտեղ ստացել է նախնական կրթություն, ապա ուսումը շարունակել Երզնկայի Կենտրոնական ուսումնարանում, որն ավարտել է 1912 թ.: 1913-ին նա փոխադրվել է Սերբիա։
Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուն պես Թեհլերյանը  մեկնել է Հայաստան` Անդրանիկի գնդում մասնակցելով կամավորական շարժմանը։ 1915-ին Սողոմոն Թեհլերյանը վերապրել է Ցեղասպանությունը, ինչը շատ խորը ազդեցություն է ունեցել նրա վրա:

1921 թ. Թեհլերյանը մասնակցել է Դաշնակցության «Նեմեսիս» գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազմակերպչին՝ Թալեաթ փաշային։ Նույն տարվա մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում Սողոմոն Թեհլերյանը գնդակահարել է Թալեաթին և ձերբակալվել: Սակայն 1921թ. հունիսի 2-ին գերմանական դատարանը արդարացրել է Թեհլերյանին։

Սողոմոն Թեհլերյանը երկար տարիներ ապրել է Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի Դալմատինսկա փողոցի թիվ 78 տանը։

1945-ից բնակություն է հաստատել ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում, որտեղ էլ մահացել է 1960 թ. մայիսի 23-ին։

Թեհլերյանի հիշատակին հուշարձան է կանգնեցվել Ֆրեզնոյում, Երևանում և ՀՀ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղում։

 



ՏԱՐԱԾԵԼ և ՄԵԿՆԱԲԱՆԵԼ