Տիգրան Մանսուրյանը կներկայացնի իր «Զուգահեռ երգեր»-ը

Հունիսի 13-ին «Նարեկացի» արվեստի միությունում կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն առաջին անգամ Հայատանում կներկայացնի իր «Զուգահեռ երգեր»-ը (Canti Paralelli): Երգաշարը գրված է հայ բանաստեղծների ստեղծագործությունների հիման վրա, այդ թվում՝ Պաղտասար Դպիրի, Եղիշե Չարենցի, Ավետիք Իսահակյանի և Վահան Տերյանի: Համերգին հանդես կգան սոպրանո Շուշիկ Պարսումյանը և դաշնակահար, կոմպոզիտոր Արթուր Ավանեսովը: Ստեղծագործությունը կմեկնաբանի Տիգրան Մանսուրյանը:

Մեկնաբանել