Ամերիկացի միլիարդատեր Մարկ Կուբանը վաճառել է Facebook-ի իր մասնաբաժինը

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Դալաս Մավերիկս» ակումբի սեփականատեր, միլիարդատեր Մարկ Կուբանը վաճառել է Facebook սոցցանցի՝ իրեն պատկանող բաժնետոմսերը։

CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում Կուբանը նշել է, որ սխալվել է՝ կարծելով, որ IPO-ից հետո սոցցանցի արժեթղթերի պահանջարկը կմեծանա։ Նրա համոզմամբ՝ եթե IPO-ի ընթացքում Facebook-ն ավելի քիչ բաժնետոմսեր թողարկեր, ապա դրանց արժեքը զգալիորեն բարձր կլիներ։ «Եթե սոցցանցը 421 մլն-ի փոխարեն 8,4 մլն բաժնետոմս տեղաբաշխեր՝  ներկայում մեկ բաժնետոմսը $200 կարժենար»,- հայտարարել է ներդրողը։     

Wall Street Journal-ը հիշեցնում է, որ մայիսի վերջին Կուբանը հայտարարել էր երեք տրանշով Facebook-ի 150 հազ․ բաժնետոմսի գնման մասին։ Կուբանի խոսքով՝  50 հազ․ բաժնետոմսը նա ձեռք էր բերել $33-ով, ևս այդքանը՝ $31,97-ով և համանման փաթեթը՝ $32,5-ով։  

Հիշեցնենք, որ Facebook-ի IPO-ն դարձավ ամենաանհաջողը ամերիկյան ընկերությունների շրջանում․ մոտ մեկ ամսում այն արժեզրկվեց մեկ երրորդով։



ՏԱՐԱԾԵԼ և ՄԵԿՆԱԲԱՆԵԼ