Բացօթյա ընթերցանության փառատոն՝ «Գաֆեսճյան քանդակների պարտեզում»
Փառատոնը կնշանավորվի ընթերցանության անցկացմամբ և գիրք նվիրելու ակցիայով
Հունիսի 21-24-ը Երևանը բառացիորեն կվերածվի գրքի մայրաքաղաքի. երրորդ անգամ կանցկացվի ամենամյա Բացօթյա ընթերցանության փառատոնը, որի նախաձեռնողն ու իրականացնողը երիտասարդական «Ֆլեշմոբ Դիվիզիա» հկ-ն է։
Փառատոնի նպատակն է միավորել երիտասարդությանը, վերացնել հասարակական վայրերում ընթերցելու բարդույթը, ամրապնդել սերը գրքի հանդեպ:
Նախաձեռնությունը կմեկնարկի հունիսի 21-ին «Գաֆեսճյան քանդակների պարտեզում»: Կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ՝ բացօթյա ընթերցանություն, «Նվիրիր գիրք» ակցիա, որի շրջանակում ցանկացողները գրքեր կնվիրեն գրադարաններին: Երեկոն կավարտվի հեղինակային երգի կատարումներով, որին կմասնակցեն Դավիթ Ամալյանը, Արմինե Հայրապետյանը, Էդուարդ Զորիկյանը, Վախթանգ Հարությունյանը, Հովակիմ Սաղաթելյանը, Սարգիս և Գագիկ Շիբոյանները, Քրիստ Մանարյանը և ուրիշներ:

























ՏԱՐԱԾԵԼ և ՄԵԿՆԱԲԱՆԵԼ