Եվրո 2012. Ամեն ինչ` D խմբի որոշիչ հանդիպումների մասին
Այսօր Ուկրաինայում կկայանան Եվրո 2012-ի խմբային փուլի 3-րդ տուրի վերջին հանդիպումները: D խմբում Ուկրաինան (3 մ.), Անգլիան (4 մ.) և Ֆրանսիան (4) կվիճարկեն քառորդ եզրափակչի վերջին 2 ուղեգրերը, իսկ Շվեդիան (0 մ.) կփորձի պատվով լքել Եվրո 2012-ը: Անգլիա – Ուկրաինա, Շվեդիա – Ֆրանսիա 2 հանդիպումն էլ կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: Եթե Անգլիայի և Ֆրանսիայի հավաքականներին փլեյ-օֆֆ դուրս գալու համար անհրաժեշտ է ընդամենը ոչ-ոքի խաղալ, ապա ուկրաինացիներին միայն ու միայն հաղթանակ է հարկավոր:
Անգլիա – Ուկրաինա. Այս թիմերը միմյանց հանդիպել են 4 անգամ: Անգլիացիները 3 հաղթանակ են տարել, 1 պարտություն կրել: Ընդհանուր գոլերի թվով ֆուտոբլի նախահայրերը նույնպես առավելություն ունեն` 7-2:
Բուքմեյքերներն առավելությունը տալիս են Ռոյ Հոջսոնի սաներին` նրանց հաղթանակը գնահատելով ընդամենը 1.62 – 1.8 գործակցով, ոչ-ոքիի համար սահմանվել է 3.4 – 3.75 գործակիցը, իսկ Ուկրաինայի հաղթանակի գործակիցը տատանվում է 4.5 – 5-ի միջև:
Ենթադրվող մեկնարկային կազմերը.
Անգլիայի հավաքական. Ջո Հարթ, Գլեն Ջոնսոն, Ջոն Թերրի, Ջոլեոն Լեսքոթ, Էնդի Քոուլ, Թեո Ուոլքոթ, Սքոթ Պարկեր, Սթիվեն Ջերարդ, Էշլի Յանգ, Ուեյն Ռունի, Դենի Ուելբեք:
Ուկրաինայի հավաքական. Անդրիյ Պյատով, Օլեգ Գուսև, Տարաս Միխալիկ, Եվհեն Խաչերիդի, Յարոսլավ Ռակիցկի, Անատոլի Տիմոշչուկ, Ռուսալան Ռոտան, Անդրիյ Յարմոլենկո, Մարկո Դևիչ, Եվհեն Կոնոպլյանկա, Անդրեյ Շևչենկո:
Հանդիպումը կկայանա Դոնեցկի «Դոնբաս Արենա» մարզադաշտում, այն կվարի հունգարացի Վիկտոր Կաշայիի գլխավորած մրցավարական բրիգադը:
Շվեդիա – Ֆրանսիա. Թիմերն իրար դեմ խաղացել են 17 անգամ: Ֆրանսիան կրկնակի առավելություն ունի 8 հաղթանակ ընդդեմ 4-ի: Ընդհանուր խփած գոլերի թվով նույնպես առջևում ֆրանսիացիներն են` 25 – 16:
Բուքմեյքերները վստահ են, որ Ֆրանսիան հեշտ հաղթանակ կտանի. նրանք Լորան Բլանի սաների հաղթանակի համար սահմանել են 1.44 – 1.6 գործակիցը: Ոչ-ոքին գնահատվում է 3.9 – 4.2 գործակցով, իսկ շվեդների հաղթանակի համար խաղադրույքներ են ընդունվում 5.9 – 6.3 գործակցով:
Ենթադրվող մեկնարկային կազմերը.
Շվեդիայի հավաքական. Անդրեաս Իսակսոն, Անդրեաս Գրոնքվիսթ, Օլոֆ Մելբերգ, Յոնաս Օլսոն, Բերանգ Սաֆարի, Սեբաստիան Լարսոն, Անդերս Սվենսեն, Կիմ Չելստրիոմ, Մարտին Օլսոն, Օլա Թոյվոնեն, Զլատան Իբրահիմովիչ:
Ֆրանսիայի հավաքական. Ուգո Լյորիս, Մաթյե Դեբյուշի, Ադել Ռամի, Ֆիլիպ Մեքսես, Գայել Կլիշի, Ալու Դիարա, Յան Մ՛Վիլա, Ժերեմի Մենեզ, Սամիր Նասրի, Ֆրանկ Ռիբերի, Քարիմ Բենզեմա:
Հանդիպումը կկայանա Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում, այն կդատի պորտուգալացի Պեդրու Պրոենսայի գլխավորած մրցավարական բրիգադը:
Մարզական գործընկեր` SportArmenia.com






















ՏԱՐԱԾԵԼ և ՄԵԿՆԱԲԱՆԵԼ