Սիրահարների այգում «ստուգատես կհանձնեն» երիտասարդ գրողները
Բացօթյա ընթերցանության փառատոնի շրջանակում երևանցիները հնարավորություն կունենան ծանոթանալու ժամանակակից գրողների հետ
Հունիսի 23-ին Երևանի Սիրահարների այգում կկայանա Բացօթյա ընթերցանության փառատոնի ամենաընդգրկուն միջոցառումը: Այն կմեկնարկի հայ դասականների ընթերցմամբ, որին կմասնակցեն բոլոր ցանկացողները: Նորայր Պողոսյանը և Սամվել Մուրադյանը կներկայացնեն իրենց, համապատասխանաբար`«Հայ հնատիպ գրքերի ձեռագիր հիշատակություններ 1512-1712թթ.» և «Հովհաննես Շիրազ» նոր աշխատությունները: Մուրադյանը կպատմի Շիրազի կյանքի մինչ այժմ անհայտ մանրամասներ: Բացի այդ՝ կկազմակերպվի մի շարք ժամանակակից գրողների հանդիպում ընթերցողների հետ. Մարինե Պետրոսյանը, Ռուդիկ Գևորգյանը /Գևորգ Գիլանց/, Արփի Ոսկանյանը, Համբարձում Համբարձումյանը, Արսեն Համբարյանը, Թադևոս Տոնոյանը և ուրիշներ կներկայացնեն իրենց ստեղծագործությունները:
Սիրահարների այգում յուրահատուկ «ստուգատես» կհանձնեն երիտասարդ գրողները` հավաքվածներին դատին հանձնելով իրենց աշխատանքները:


















ՏԱՐԱԾԵԼ և ՄԵԿՆԱԲԱՆԵԼ