Սթիվեն Ջերարդը` Անգլիա – Ուկրաինա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ
Անգլիայի ազգային հավաքականի ավագ Սթիվեն Ջերարդը Ուկրաինայի հետ խաղում ճանաչվել է լավագույն խաղացող: Այս մասին հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Կիսապաշտպանը մասնակցել է միակ գոլային գրոհին:
Խաղից հետո Ջերորդն ասել է․ «Սա շատ բարդ խումբ էր, սակայն մենք փորձեցինք և հաղթեցինք։ Սկզբում ոչ մեկ չէր հավատում մեզ, սակայն մենք նոր թափ ենք հավաքում և գնում ենք առաջ։ Այսօրվա խաղն այնքան էլ դիտարժան չէր, սակայն մենք ջանք չխնայեցինք և հասանք մեր ուզած արդյունքին»։
Հիշեցնենք, որ Դոնեցկի «Դոնբաս Արենայում» քիչ առաջ ավարտված խաղում անգլիացիները հաղթել են 1։0 հաշվով և նվաճել են փլեյ-օֆֆի ուղեգիր։
Մարզական գործընկեր` SportArmenia.com




















ՏԱՐԱԾԵԼ և ՄԵԿՆԱԲԱՆԵԼ