Արգենտինացիներն «անհետացող» գիրք են ստեղծել

Մտահղացման նպատակն է ընթերցասերների ուշադրությունը հրավիրել սկսնակ գրողների գործունեության վրա

«Դուք ունեք ընդամենը երկու ամիս այս գիրքն ընթերցելու համար, հակառակ դեպքում՝ դրա տեքստը կանհետանա», – այսպես կարելի է հակիրճ նկարագրել արգենտինացի գյուտարարների նոր հայտնագործությունը: Գրքի ողջ տեքստը հավաքված է հատուկ թանաքի միջոցով, որն անհետանում է արևի ճառագայթների ու օդի ազդեցությունից: Սա՞ չէ արդյոք լավագույն մոտիվացիան այն ընթերցողների համար, որոնք հաճախ ձգձգում են գրքի՝ մեկ շնչով ընթերցումը սկզբից մինչև վերջ:

Յյուրօրինակ հրատարակությունն ունի ևս մեկ կարևոր նշանակություն. բոլոր «անհետացող» գրքերը գրված են սկսնակ գրողների կողմից, որոնք դեռևս չունեն մշտական ընթերցող: Այս քայլը, անշուշտ, ընթերցասերների ուշադրությունը կհրավիրի վերոհիշյալ ստեղծագործողների գործունեության վրա և կստիպի անհամբեր սպասել դեբյուտանտների նոր աշխատանքներին:



ՏԱՐԱԾԵԼ և ՄԵԿՆԱԲԱՆԵԼ