Պիտեր Պենը կդառնա հեռուստասերիալի հերոս

20th Century Fox TV-ն և Imagine TV-ն ձեռնամուխ են եղել նոր՝ «Պենի լիգա» հեռուստասերիալի ստեղծմանը, որի սյուժեի հիմքում ընկած է հանրահայտ մուլտհերոս Պիտեր Պենի մասին պատմությունը:

Սերիալի գլխավոր հերոսները կլինեն «կորած տղաները» (The Lost Boys), որոնք Պիտերի հետ ապրում էին Neverland կղզում: Սակայն ֆիլմում դեպքերը զարգանալու են մեր օրերում և ոչ թե հորինված, այլ իրական աշխարհում: Սերիալը պատմելու է այն մասին, թե ինչ են անում կորած տղաները կղզուց վերադառնալուց հետո տասը տարի անց:

Գաղափարի հեղինակը Բրայան Մակկոլի Ջոնսոնն է: Ներկայում 20th Century Fox TV-ն ու Imagine TV-ն սցենարիստ են փնտրում, որը «Պենի լիգան» ստեղծելիս կդառնա Ջոնսոնի համահեղինակը:

Պիտեր Պենի «հայրը» շոտլանդացի գրող Ջեյմս Բարին է, որը 1904-ին գրել էր «Պիտեր Պեն. տղա, որը չէր ցանկանում մեծանալ» խորագրով պիես, իսկ 1911-ին՝ «Պիտեր Պենը և Վենդին» վեպը: 1953-ին վարձույթ էր դուրս եկել Պիտերի մասին պատմող՝ «Դիսնեյ» ստուդիայի լիամետրաժ մուլտֆիլմը: 



ՏԱՐԱԾԵԼ և ՄԵԿՆԱԲԱՆԵԼ