Ավստրիացիները վախենում են վատ օրինակից
Ավստրիայում որոշել են փակել բրիտանացի քանդակագործ Էնթոնի Գորմլիի Horizon Field նախագիծը, որի շրջանակում ավստրիական Ֆորարլբերգի բլուրների լանջերին տեղադրվել էր 100 քանդակ: The Austrian Independent-ի համաձայն՝ տեղական իշխանությունները մերժել են նախաձեռնող խմբի`մինչև աշուն ցուցադրությունը թույլատրելու խնդրանքը:
Չուգունե քանդակները հայտնվել են Ավստրիայում 2010-ին: Ինչպես նշում է պարբերականը, արվեստի գործերը տեղի բնակչության և զբոսաշրջիկների ոչ միանշանակ արձագանքին են արժանացել: Նրանցից շատերն ասել են, որ, տեսնելով զառիթափին կանգնած ֆիգուրները, կարծել են, թե դրանք ինքնասպանություն գործել պատրաստվող մարդկիկ են:
Իշխանությունների հետ նախապես ստորագրված պայմանագրի ժամկետն ավարտվում է այս ամսին, սակայն Գորմլիի արվեստի սիրահարները պնդում են, որ նախագծի ժամկետը պետք է երկարաձգել, քանի որ մեծ քանակությամբ զբոսաշրջիկների է գրավել: Թերների մրցանակի դափնեկիր Գորմլիի «մարդիկ» ցուցադրված են նաև Լոնդոնում, Նյու Յորքում և Լիվերպուլում. վերջինիս իշխանությունները, ի դեպ, որոշել են քանդակներին անժամկետ ապաստան տալ:



















ՏԱՐԱԾԵԼ և ՄԵԿՆԱԲԱՆԵԼ