Թողարկվել է Chrome բրաուզերի iOS տարբերակը
Այսուհետ այն հնարավոր կլինի օգտագործել iPhone, iPad և iPod touch սարքերում
Google-ը թողարկել է Chrome բրաուզերի բջջային տարբերակը iOS օպերացիոն համակարգի համար, ինչը նշանակում է, որ այսուհետ iPhone, iPad և iPod touch սարքերում հնարավոր կլինի օգտագործել Chrome բրաուզերը: Այս մասին հաղորդում է The Verge տեխնոբլոգը:
Chrome-ն աշխատում է iOS 4.3 և ավելի բարձր տարբերակների հետ: Այն հնարավոր է ներբեռնել App Store օնլայն խանութից: Բրաուզերը հասանելի է 50 լեզվով:
Google ընկերությունը ներկայացրել է Chrome-ի iOS տարբերակը Սան Ֆրանցիսկոյում կայացած իր ամենամյա I/O խոշոր կոնֆերանսի ժամանակ:
Հիշեցնենք, որ ըստ վերջին տվյալների` Chrome բրաուզերն աշխարհում ունի 310 մլն օգտագործող:



















ՏԱՐԱԾԵԼ և ՄԵԿՆԱԲԱՆԵԼ