Թուրքական պարադոքս․ Foreign Policy
Ամերիկյան Foreign Policy պարբերականը հրապարակել է «Թուրքական պարադոքս» վերնագրով մի վերլուծություն, որում ներկայացվում է, թե ինչպես է Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը միաժամանակ ջատագովում և չարաշահում ժողովրդավարությունը:
Այն օրվանից, երբ Էրդողանը ստանձնեց երկրի ղեկը, աշխարհը ուշիուշով հետևում է, թե ինչպիսին է լինելու Թուրքիան՝ ավելի ժողովրդավա՞ր, թե՞ ավտորիտար: Սակայն նա համատեղում է երկուսը միաժամանակ: Իսկ նրանց անհամատեղելիությունը խաթարում է Թուրքիայի միջազգային դիրքերը, ասված է հոդվածում:
Ներկայացնելով Թուրքիայում տեղի ունեցող դրական տեղաշարժերը և բացասական զարգացումները՝ ամերիկյան պարբերականը գրում է, թե այդպիսով Թուրքիան մի շարք խնդիրներում դառնում է ավելի բաց, իսկ մյուսներում՝ ավելի փակ երկիր: Նա թույլ է տալիս ավելի լայն մասնակցություն, սակայն ավելի նվազ քննադատություն կամ մրցակցություն:



















ՏԱՐԱԾԵԼ և ՄԵԿՆԱԲԱՆԵԼ