Իսրայելը Սիրիայի հետ սահմանում բանակ է կուտակում

Իսրայելը վախենում է, որ սիրիական բանակի Scud հրթիռները և քիմիական զենքը կհայտնվի ահաբեկիչների ու երկրում գործող միջազգային ջիհադականների ձեռքում, որոնք ծրագրում են Գոլանի բարձունքների վրա հարձակումներ իրագործել: Երեկ այս մասին հայտնել է Իսրայելցի գեներալ Թամիր Հիմանը «Jerusalem Post» թերթին:

Իսրայելցի գեներալը նշել է, որ ահաբեկչություն կամ պատերազմ կարող է սկսվել առանց նախազգուշացման:

Թերթը նաև հաղորդում է, որ Իսրայելը Սիրիայի հետ սահմանում բանակ է կուտակում, որովհետև սպասվում է Սիրիայում տուժած փախստականների մեծաքանակ հոսք: Ամեն դեպքում, Իսրայելի կառավարությունը դեռ որոշում չի ընդունել ապաստան փնտրողներին Իսրայել մուտք գործելն արտոնելու մասին:



ՏԱՐԱԾԵԼ և ՄԵԿՆԱԲԱՆԵԼ