Մեսսին երկրպագում է Իսպանիայի հավաքականին
Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին հայտարարել է, որ Եվրո 2012-ի եզրափակչում երկրպագելու է Իսպանիայի հավաքականին:
«Ես ցանկանում եմ, որ Իսպանիայի հավաքականը հաղթի Եվրոպայի առաջնությունը, քանի որ այնտեղ իմ թիմակիցներն են խաղում, ովքեր նաև իմ ընկերներն են: Իտալիայի հավաքականը շատ ուժեղ է, բայց կարծում եմ` Իսպանիան ավելի արժանի է մայրցամաքային տիտղոսը նվաճելուն»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում Elmundodeportivo.es-ը:
Անդրադառնալով Արգենտինայի հավաքականին` Մեսսին ասել է. «Ցանկանում եմ գլխավերևումս պահել Աշխարհի գավաթը, բայց դրա համար դեռ շատ պետք է աշխատենք: Ես չեմ կարող միայնակ հանդիպումներ հաղթել»:
Մարզական գործընկեր` SportArmenia.com




















ՏԱՐԱԾԵԼ և ՄԵԿՆԱԲԱՆԵԼ