Մերկելն առաջին անգամ պաշտոնական այցով կմեկնի Մոլդովա

Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելն առաջին անգամ պաշտոնական այց կկատարի Մոլդովա մինչև 2012թ․ ամառվա վերջ, ԻՏԱՌ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Մոլդովայի վարչապետ Վլադիմիր Ֆիլատը։

Նա նշել է, որ Գերմանիան Մոլդովայի կարևոր գործընկերն է, և որ այցի ընթացքում ծրագրվում է քննարկել երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները, նախևառաջ՝ առևտրատնտեսական համագործակցությունը, ինչպես նաև մերձդնեստրյան կոնֆլիկտի կարգավորման հեռանկարները։



ՏԱՐԱԾԵԼ և ՄԵԿՆԱԲԱՆԵԼ