Պելեն առաջարկում է Պելեզինյոյին
Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պելեն առաջարկել է, որպեսզի 2014-ի Աշխարհի առաջնության խորհրդանիշ հռչակեն կոմիքսների հերոս Պելեզինյոյին, որի նախատիպը հենց ինքն է։ Պելեն խոստովանել է, որ այդ առաջարկով դիմել է ՖԻՖԱ-ին, սակայն այնտեղ ասել են, որ միջազգային այդ կազմակերպության օրենքներով մարդիկ չեն կարող դառնալ Աշխարհի առաջնությունների խորհրդանիշ։
«Այսօր Բրազիլիան ապրում է ֆուտբոլով․ շուտով մեզ մոտ կանցնի Կոնֆեդերացիաների գավաթը, Աշխարհի առաջնությունը։ Կարծում եմ՝ հրաշալի կլիներ, եթե աշխարհի առաջնության խորհրդանիշ դառնար Պելեզինյոն», – ասել է անվանի ֆուտբոլիստը։
Տեղեկացնենք, որ Պելեզինյոյի մասին կոմիքսները դադարել են լույս տեսնել դեռևս 20 տարի առաջ, սակայն վերջերս հրատարակվել է ֆուտբոլիստի արկածների վերաբերյալ նոր ամսագիր, որի հեղինակն է ծաղրանկարիչ Մաուրիսիո դե Սոուզան։
Մարզական գործընկեր` SportArmenia.com




















ՏԱՐԱԾԵԼ և ՄԵԿՆԱԲԱՆԵԼ