Nabucco-ն Անդրանատոլիական գազամուղի հետ համագործակցության շուրջ բանակցություններ կսկսի

Nabucco West-ի և Անդրանոտոլիական գազամուղի (TANAP) միջև համագործակցության շուրջ բանակցությունները կսկսվեն այս ամառ: Այս մասին ադրբեջանական Trend-ին տեղեկացրել է Nabucco Gas Pipeline International GmbH-ի կառավարիչ-տնօրեն Ռեյնհարդ Միտչեկը:

Նա չի բացառել, որ դրանք կսկսվեն արդեն հուլիսին:

Նշենք, որ երեկ ադրբեջանական «Շահ Դենիզ» հանքավայրի շահագործման կոնսորցիումը ավարտել է Հարավարևելյան և Կենտրոնական Եվրոպա գազի մատակարարումների երթուղիների գնահատումը, որի արդյունքում գերակա նախագիծ է ընտրվել Nabucco West-ը, որը Nabucco-ի նորացված տարբերակն է և նրա համեմատ շուրջ երեք անգամ կարճ կլինի՝ 1300 կմ: Այն կանցնի չորս երկրի տարածքով՝ թուրք-բուլղարական սահմանից մինչև Ավստրիայի Բաումգարտենա քաղաք,

TANAP-ը, որը ադրբեջնական գազը պետք է Թուրքիայի տարածքով արտահանի Եվրոպա, առաջին մատակարարումները կսկսի 2018թ.: TANAP-ի վերաբերյալ Անկարան և Բաքուն միջպետական համաձայնագիր են ստորագրել հունիսի 28-ին: Գազատարի շինարարությունը նախատեսվում է սկսել 2013թ. վերջին կամ 2014թ. սկզբին:

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը Թուրքական Haber թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ TANAP-ը կմիացվի Nabucco West-ին:



ՏԱՐԱԾԵԼ և ՄԵԿՆԱԲԱՆԵԼ