Symantec-ը հայտնաբերել է քարտային տվյալներ հափշտակող Android ծրագիր

Symantec հակավիրուսային ընկերության փորձագետները հայտնաբերել են վնասակար ծրագիր Android օպերացիոն համակարգի ծրագրերի օնլայն խանութ Google Play-ում: Վնասակար ծրագիրը NFC անլար տեխնոլոգիայի միջոցով կարողանում է հափշտակել որոշ վճարային քարտերի տվյալներ: Այս մասին հայտնում է Symantec-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ NFC (Near Field Communication) տեխնոլոգիայով հնարավոր է վճարումներ կատարել առանց մուտքագրելու վճարային քարտի գաղտնաբառը` ընդամենը մոտեցնելով քարտը հատուկ հաշվիչին: Բազմաթիվ ժամանակակից Android սմարթֆոններ հագեցած են NFC տեխնոլոգիայով և հենց Ecardgrabber կոչվող Android ծրագրի միջոցով հնարավոր է եղել հափշտակել քարտերի տվյալները:

Այս ծրագիրը Google Play-ում հայտնվել է հունիսի 13-ին և մինչև դրա հեռացումը խանութից՝ ծրագիրը հասցրել է ներբեռնել մոտ 500 մարդ:

Եվ չնայած NFC տեխնոլոգիան ստեղծված է հեշտացնելու առևտրի վճարային գործընթացը և սարքերի միջև տվյալների փոխանակումը՝ անվտանգության հարցը մնում է չլուծված:



ՏԱՐԱԾԵԼ և ՄԵԿՆԱԲԱՆԵԼ