Եվրախորհրդարանը «ոչ» է ասել ACTA-ին
Եվրախորհրդարանը «ոչ» է ասել Կեղծ արտադրանքի դեմ պայքարի միջազգային համաձայնագրին (Anti-Counterfeiting Trade Agreement, ACTA), հաղորդում է Euronews-ը։
Եվրոպայում բողոքի ալիք էր բաձրացրել համաձայնագրի հոդվածներից մեկը՝ ինտերնետում մտավոր սեփականության պաշտպանության մասին հոդվածը։ Համաձայն դրա՝ ծառայությունների պրովայդերները պետք է տվյալներ տրամադրեին օգտագործողների մասին, ընդ որում՝ ոչ թե դատարանի որոշմամբ, այլ վարչական մարմինների պահանջով։
Ի սկզբանե փաստաթղթին դեմ են արտահայտվել ձախ կուսակցություններն ու «Կանաչները», սակայն այնուհետև նրանց միացել են նաև լիբերալ պատգամավորները։ Համաձայնագրի աջակցությամբ հանդես են եկել ստեղծագործող աշխատակիցների միությունները։
















ՏԱՐԱԾԵԼ և ՄԵԿՆԱԲԱՆԵԼ