Հայաստանի հավաքականը նահանջել է 55-րդ հորիզոնական
ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքն այսօր հրապարակել է ազգային հավաքականների նոր վարկանիշային աղյուսակը, որտեղ Հայաստանի ընտրանին նախորդ ամսվա համեմատ նահանջել է 4 հորիզոնականով և գտնվում է 55-րդ տեղում: Ինչ վերաբերում է լավագույն եռյակին, անփոփոխ առաջատարն է Եվրոպայի նորընծա չեմպիոն Իսպանիայի հավաքականը, որին համապատասխանաբար հաջորդում են Գերմանիան և Ուրուգվայը:
Ձեզ ենք ներկայացնում հունիս ամսվա լավագույն տասնյակը, ինչպես նաև աշխարհի 2014թ. առաջնության որակավորման փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցների գրաված հորիզոնականները.
| 1. | Իսպանիա | 0 |
| 2. | Գերմանիա | 1 |
| 3. | Ուրուգվայ | -1 |
| 4. | Անգլիա | 2 |
| 5. | Պորտուգալիա | 5 |
| 6. | Իտալիա | 6 |
| 7. | Արգենտինա | 0 |
| 8. | Հոլանդիա | -4 |
| 9. | Խորվաթիա | -1 |
| 10. | Դանիա | -1 |
| 18. | Չեխիա | 9 |
| 55. | Հայաստան | -4 |
| 92. | Բուլղարիա | -2 |
| 145. | Մալթա | 2 |
Մարզական գործընկեր` SportArmenia.com



















ՏԱՐԱԾԵԼ և ՄԵԿՆԱԲԱՆԵԼ