Վրաստանի խորհրդարանը վստահություն է հայտնել կառավարության կազմին
Այսօր Վրաստանի խորհրդարանը 102 կողմ, 7 դեմ ձայնով հաստատել է կառավարության նոր կազմը: Խորհրդարանն այսպիսով իր վստահություննէ հայտնել կառավարության՝«Ավելի մեծ օգուտ ժողովդրին» անվամբ ծրագրին, հաղորդում է վրացական GHN գործակալությունը:
Խորհրդարանական ընդդիմության մեծ մասը արտահերթ նիստին ներկա չի եղել, իսկ ներկա ընդդիմադիրները դեմ են քվեարկել:
Հիշեցնենք, որ անցած հանգստյան օրերին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլիին նշանակել է վարչապետ՝ Նիկա Գիալուրիի փոխարեն:Կառավարության կազմում սահմանվել է նաև աշխատանքի տեղավորման պետնախարարություն: Փոխվել են պաշտպանության, ներքին գործերի, կրթության, փախստականների նախարարները:
Վրաստանի ընդդիմության ներկայացուցիչները, ռուսական «Վզգլյադ»-ի հետ զրույցում, տեսակետ են հայտնել, թե երկրում «օրինականացվում է» ոստիկանական ռեժիմը, և իշխանությունը կգործի «ոչ մի քայլ հետ» սկզբունքով, ընդ որում՝ այս քաղաքականության երաշխավորը կլինի Մերաբիշվիլին:
Մի շարք փորձագետների կարծիքով՝ Սաակաշվիլին Մերաբիշվիլիի նշանակմամբ մտադիր է ապահովագրել իր իշխանությունը: Այսպես՝ 2013թ. Սաակաշվիլիի լիազորություններն ավարտվում են, և սահմանարական փոփոխությունների համաձայն՝մոտ ապագայում նախագահի պաշտոնը ձևական է դառնում: Նախագահը կառավարության և խորհրդարանի միջև այսպես կոչված արբիտրաժ է լինելու, և նրա մի շարք կարևոր գործառույթներ՝ կառավարության ձևավորում, տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների սահմանում և այլն, անցնում են վարչապետին:

























ՏԱՐԱԾԵԼ և ՄԵԿՆԱԲԱՆԵԼ