Ֆրանսիայում հարկերը կբարձրացվեն. Bloomberg
Ֆրանսիայի սոցիալիստական կառավարությունը, որը երկու շաբաթ առաջ է ձևավորվել, մտադիր է բարձրացնել հարկերը և կրճատել ծախսերը՝ բյուջեի դեֆիցիտի փոխհատուցման նպատակով, հաղորդում է Bloomberg-ը: Օլանդը մտադիր է հարկերի բարձացմամբ բյուջեի մուտքերն ավելացնել €7,2 մլրդ-ով:
Ակնկալվում է, որ հարկերը կբարձրացվեն հարուստ ֆրանսիացիների համար: Տարեկան ավելի քան €1,3 մլրդ վաստակող ֆրանսիացիները հարկադրված կլինեն 2013-ից մինչև 75% հարկ վճարել, ինչի շնորհիվ բյուջեն կհամալրվի €2,3 մլրդ-ով:
Նախկինում ևս բարձր հարկադրույքներ Ֆրանսիայում սահմանված են եղել, որոնք չեղյալ են հայտարարվել Նիկոլա Սարկոզիի կողմից: Նախորդ կառավարությունների կարծիքով՝ դա պետք է խթան հանդիսանար հարուստ ֆրանսիացիների համար գումարները ծախսել հայրենիքում:
Բացի այդ՝ կառավարությունը մտադիր է չեղյալ հայտարարել մի շարք ընկերությունենրի համար սահմանված արտոնությունները, բարձրացնել ֆինանսական սեկտորի և վառելիքային կորպորացիների համար:
Օլանդի կառավարությունը մտադիր է նաև ամեն տարի կրճատել բյուջետային աշխատողների 2,5%-ը և սկսած 2013թ.՝ 10% -ով կրճատել յուրաքանչյուր պաշտոնյայի համար նախատեսված ծախսերը, այդ թվում՝ տրանսպորտի և կրթության: Օլանդն իր աշխատավարձը կկրճատի ամսական մինչև €10 հազ.: Սարկոզիի աշխատավարձը կազմել է €14 հազ. :
Հուլիսի 3-ին Ֆրանսիայի հաշվիչ պալատը տեղեկացրել էր, որ 2013թ. ծախսային հոդվածները պետք է կրճատի €33 մլրդ-ով՝ բյուջեի դեֆիցիտի՝ ՀՆԱ-ի 3% ապահովման համար: Ուշագրավ է, որ Օլանդի նախընտրական ծրագրում ընդգծվում էր խնայողության ծրագրի դադարեցումը և ծախսերի ավելացումը:



















ՏԱՐԱԾԵԼ և ՄԵԿՆԱԲԱՆԵԼ