Շոկոլադե անտառ Փարիզում՝ «Կապիկների մոլորակը» ֆիլմից

Փարիզում հայտնվել է շոկոլադե անտառ` «Կապիկների մոլորակը» ֆիլմից: Հանրահայտ շոկոլադագործ Պատրիկ Ռոժերը ստեղծել է երեքհարկանի շենքի բարձրության ավելի քան 5տ կշռող հսկայական քաղցր ծառ: Ընդ որում՝ «ճարտարապետական» այս գլուխգործոցը կերտելիս օգտագործվել է բացառապես շոկոլադ:

Հեղինակի մտահղացմամբ՝ աշխատանքը պետք է մարդկանց ուշադրությունը հրավիրի մեր մոլորակում կենսաբանական բազմազանության պահպանման խնդրին:

Հրուշակագործներն իրենց ստեղծագործությունը՝ շոկոլադե ծառն ու անտառի բնակիչներին տեղադրել են հատուկ ստեղծված մեծ ցուցափեղկում: Կապիկներից մեկին հարկ է եղել երկրորդ անգամ կերտել. առաջին տարբերակը վնասվել էր շոկոլադե ծառից ընկած ճյուղից:

Սա Պատրիկ Ռոժերի առաջին նման աշխատանքը չէ. 2009թ. նա «կառուցել էր» 15 մետրանոց շոկոլադե քանդակ՝ Բեռլինյան պատի անկման 20-ամյակի կապակցությամբ:

Մեկնաբանել