Հանրապետական փոխմարզպետը բռնվել է 40 հազ. դրամ կաշառք ստանալիս

Կոտայքի փոխմարզպետ, հանրապետական Լևոն Միքայելյանը այսօր ձերբակալվել է դպրոցի տնօրենից 40 հազ. դրամ կաշառք վերցնելու պահին։

Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ Լևոն Միքայելյանը իր պաշտոնավարման ընթացքում, մարզի մի շարք միջնակարգ դպրոցների տնօրենների առջև ապօրինի պահանջ է դրել` պարբերաբար կաշառք վճարել դպրոցներում ստուգումներ չիրականացնելու և խնդիրներ ստեղծելու սպառնալիքի դիմաց ։

Կոտայքի մարզպետարանի կայքէջում նշված է, որ Լևոն Միքայելյանը մարզպետի տեղակալ է 2002-ից: Նա իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է:

Մեկնաբանել