Եվրո 2012-ը ՈւԵՖԱ-ին հարստացրեց 1,383 մլրդ եվրոյով

Ուկրաինայում և Լեհաստանում անցկացված Եվրո 2012-ից ՈւԵՖԱ-ի եկամուտները կազմել են 1,383 մլրդ եվրո:

Մասնավորապես, Եվրոպայի առաջնության հանդիպումների հեռարձակման իրավունքների վաճառքից ստացած եկամուտները կազմել են 815 մլն եվրո, միակողմանի հեռարձակման ծառայություններից՝ 22 մլն, հովանավորներից և լիցենցիայի վաճառքից` 315 մլն, տոմսերի վաճառքից՝ 130 մլն և ևս 101 մլն՝ հյուրընկալության փաթեթների վաճառքից:

«Մենք բավարարված ենք Ուկրաինայում և Լեհաստանում անցկացված Եվրոպայի առաջնությունից ստացած եկամուտների չափից», – գրում է Championat.com-ը՝ մեջբերելով Ուկրաինայում Եվրո 2012-ի գործադիր տնօրեն Մարտին Կալենի խոսքերը:

Նշենք, որ Եվրոպայի անցած առաջնությունից ստացած եկամուտները 32 մլն եվրոյով ավելի են եղել, քան Եվրո 2008-ին:

Մարզական գործընկեր` SportArmenia.com



ՏԱՐԱԾԵԼ և ՄԵԿՆԱԲԱՆԵԼ