Չինաստանի ռազմական ծախսերն այս տարի առաջին անգամ կգերազանցեն $100 մլրդ-ը

Չինաստանի ռազմական ծախսերը վերջին տարում աճել են 11,5%-ով՝ հասնելով մինչև $104,62 մլրդ-ի 2012թ․, ասված է ICD Research միջազգային ընկերության հետազոտությունում։ Առաջիկա հինգ տարում ակնկալվում է Չինաստանի ռազմական բյուջեի տարեկան տեմպերի աճի պահպանում․ մինչև 2017թ․ այն կհասնի $174,9 մլրդ-ի։ Ներկայում Չինաստանի ռազմական ծախսերը խոշորագույնն են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։

Առաջիկա հինգ տարում Չինաստանը նոր սպառազինությունների և ռազմական տեխնիկայի գնման ու եղածի արդիականացման համար ընդհանուր առմամբ կծախսի $722,4 մլրդ։ Ռազմական ծախսերի աճի հիմնական պատճառ կդառնա չին-ամերիկյան և չին-թայվանական հարաբերությունների բարդացումը։ Չինասանն ավելի շատ ուշադրություն կդրսևորի ռազմական տեխնոլոգիաների ներմուծման, քան արտասահմանում պատրաստի ռազմական արտադրանքի գնման նկատմամբ։

2012թ․ մարտին Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի անդամ Լի Չժաոսինը հայտարարել էր, որ 2012թ․ երկրի ռազմական բյուջեն աճելու է 11,2%-ով և հասնելու է 670,72 մլրդ յուանի ($106,4 մլրդ)։ Ընթացիկ տարում Չինաստանի ռազմական ծախսերն առաջին անգամ կգերազանցեն $100 մլրդ-ի նշաձողը։

Անցյալ տարի Չինաստնաի ռազմական բյուջեն կազմել է 601 մլրդ յուան (մոտ $95 մլրդ)՝ 12,7%-ով ավելի, քան 2010թ․։ Սրանից մեկ տարի առաջ կառավարությունը մեծացրել էր բյուջեն 7,5%-ով՝ մինչև 532,1 մլրդ յուան (մոտ $84 մլրդ)։ Չինաստանի իշխանությունները ռազմական ծախսերի աճը բացատրում են երկրի ազգային անվտանգության ու տարածքային ամբողջականության ապահովման անհրաժեշտությամբ։

Ընթացիկ տարվա փոտրվարին IHS Global Insight վերլուծական ընկերությունը հրապարակել էր կանխատեսում, համաձայն որի՝ Չինաստանի ռազմական ծախսերը 2011-2015 թթ․ կկրկնապատկվեն ու կգերազանցեն Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բոլոր երկրների պաշտպանության ծախսերը միասին վերցրած։ Համաձայն ընկերության կանխատեսման՝ մինչև 2015թ․ վերջ Չինաստանի ռազմական ծախսերը կհասնեն $238,2 մլրդ-ի։



ՏԱՐԱԾԵԼ և ՄԵԿՆԱԲԱՆԵԼ