Վրաստանում ամենաժողովրդականը Իլյա 2-րդն է. հարցում
Վրաստանում ամենամեծ ժողովրդականությունն ունի Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդը: Նրան հաջորդում է Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան, այնուհետ՝ երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Այսպիսի տվյալներ է պարունակում ամերիկյան ԱՄՆ ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) անցկացրած հարցման տվյալները, հաղորդում է «Գրուզիա օնլայն»-ը:
Այսպես՝ հարցման տվյալների համաձայն՝ փետրվարին պատրիարքի վարկանիշը կազմել է 95%, հունիսին՝ 92%: Ուգուլավայի վարկանիշը այս ժամանակահատվածում ևս նվազել է. փետրվարին այն կազմել է 68%, հունիսին՝ 60%: Ամենամեծ անկումն ապրել է Սաակաշվիլի վարկանիշը՝ փետրվարին՝ 70%, հունիսին՝ 58%:
Ի տարբերություն այս երեքի՝ ընդդիմադիր գործիչ, «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի վարկանիշն աճել է՝ հունիսին կազմելով 46%՝ փետրվարի 40%-ի համեմատ:
Իլյա 2-րդ-ին չեն հավանում հարցվածների 1%-ը, Ուգուլավային՝ 21%-ը, Սաակաշվիլիին՝ 23%-ը, Իվանիշվիլիին՝ 28%-ը:



















ՏԱՐԱԾԵԼ և ՄԵԿՆԱԲԱՆԵԼ