Ավտոարշավի ժամանակ ողբերգության հետևանքով ընտանեկան զույգ է զոհվել
Հուլիսի 21-ի լույս 22-ի գիշերը Իտալիայում Rally Coppa Citta di Lucca ավտոարշավի ընթացքում հերթական ողբերգությունն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Almrally.ru-ն:
Միջադեպը գրանցվել է գիշերը Բրանկոլի հատուկ հատվածում: Վալերիո Կատելանին և Դանիելա Բերտոներին Peugeot 207 S2000 մեքենայով դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, որից հետո մեքենան այրվել է: Անձնակազմը չի հասցրել լքել մեքենան:
Ողբերգության զոհեր են դարձել ընտանեկան դուետը՝ Վալերիո Կատելանին և Դանիելա Բերտոներին, ովքեր ռալիում հանդես էին գալիս 2005թ.-ից: Այս մրցաշրջանում զույգը փորձ կատարեց անցնել ավելի բարձր դասի մեքենայի՝ Super 2000-ի: Լուկայում մեկնարկը նրանց ընդամենը երկրորդ ավտոարշավն էր Peugeot 207-ով:
Մարզական գործընկեր` SportArmenia.com




















ՏԱՐԱԾԵԼ և ՄԵԿՆԱԲԱՆԵԼ