Չելսին մարզվել է Սիեթլի օդանավակայանի թռիչքուղում (լուսանկարներ)

Ինքնաթիռի՝ մի քանի ժամ ուշացման պատճառով Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստները մարզում են անցկացրել Սիեթլի օդանավակայանում։ Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը։ Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի այս տարվա հաղթողը մեկնել է ամերիկյան շրջագայության, ուր կանցկացնի մի քանի ընկերական հանդիպումներ։

Լոնդոնյան ակումբը պատրաստվում էր մեկնել Նյու Յորք, ուր ընկերական խաղ է անցկացնելու համաշխարհային տրանսֆերային շուկայում մեծ ամուկ հանած ՊՍԺ-ի հետ։ Սակայն ուշացման պատճառով՝ Դի Մատեոյի սաները որոշել են հերթական մարզումն անցկացնել թռիչքուղու մերձակայքում։

Մարզական գործընկեր` SportArmenia.com



ՏԱՐԱԾԵԼ և ՄԵԿՆԱԲԱՆԵԼ