British Airways-ը դադարեցնում է իր գործունեությունը Հայաստանում

British Airways-ը դադարեցնում է չվերթները Երևան, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Վերջինիս հարցմանն ի պատասխան` ընկերության լոնդոնյան գրասենյակից փոխանցել են, որ ավիաընկերությունը որոշել է 2012թ. հոկտեմբերից դադարեցնել իր ծառայությունները դեպի Երևան` ցածր եկամտաբերության պատճառով:

Վերջին մի քանի տարիների ընթացքում British Airways-ի ինքնաթիռները Հայաստան չեն եկել, փոխարենը դեպի Երևան էին թռչում բրիտանական մեկ այլ` BMI ընկերության ինքնաթիռները: Վերջերս BMI-ը վաճառվել է British Airways-ին, որն էլ որոշել է, որ դեպի Երևան չվերթները եկամտաբեր չեն:

Մեկնաբանել