ԱՄՆ-ում Իրանի դեմ հերթական պատժամիջոցներն են պատրաստում
ԱՄՆ Կոնգրեսում շրջանառության մեջ նոր օրինագիծ է հայտնվել, որն Իրանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթն է նախատեսում, հաղորդում է Associated Press-ը։ Նպատակը Իրանի միջուկային ծրագրի իրականացման խոչընդոտումն է, պատժամիջոցները սահմանափակելու են նավագնացությունը։
Փաստաթուղթը Իրանի էներգետիկ համակարգն առաջարկում է դիտարկել որպես «բարձր մտահոգության գոտի»։ Քվեարկությունը նախատեսվում է օգոստոսի 1-ին։
Պաշտոնական Թեհրանը շարունակում է պնդել, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում։ Այսպես, հուլիսի 30-ին Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալհեին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստվում է միջնորդների միջազգային «վեցյակի» հետ (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) բանակցությունների հերթական փուլն անցկացնել։ Նախարարի խոսքով՝ մեկընդմիշտ պետք է ամրագրել խաղաղ ատոմ զարգացնելու ծրագրի շրջանակում ուրանի հարստացման երկրի իրավունքը։ «Սա սկզբունքային պահ է»,- հստակեցրել է Սալեհին։

























ՏԱՐԱԾԵԼ և ՄԵԿՆԱԲԱՆԵԼ