Մերձդնեստրն առաջարկել է ռուսական ռազմակայան տեղակայել իր տարածքում
Մերձդնեստրի չճանաչված հանրապետության ղեկավարությունը հանդես է եկել իր տարածքում ռուսական ռազմակայանի տեղակայման առաջարկով։
Համաձայն ռուսական «Նեզավիսիմայա գազետա» պարբերականի՝ Մերձդնեստրի նախագահ Եվգենի Շևչուկը հնարավորությունը քննարկել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի, ինչպես նաև Ռուսաստանի փոխվարչապետ ու Մերձդնեստրում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինի հետ:
Ըստ պարբերականի՝ Մերձդնեստրի ղեկավարությունը Ռուսաստանին առաջարկել շահագործել նաև (անկախ ռազմաբազայի տեղակայումից) խորհրդային նախկին 14-րդ բանակի թռիչքահրապարակը։ Փոխարենը՝ Տիրասպոլը Ռուսաստանից ֆինանսական աջակցություն է ակնկալում «անվտանգության հզոր համակարգի ստեղծման համար»։
Նշենք, որ ավելի վաղ Մերձդնեստրում ռուսական ռազմաբազայի տեղակայման հնարավորության մասին հաղորդել էր տեղական «Լենտա ՊՄՌ» պարբերականը (հղում անելով նախագահի շրջապատին մոտ կանգնած աղբյուրին): Թե որքան գումար է ակնկալում Տիրասպոլը ռազմակայան տեղակայելու դիմաց՝ չի հստակեցվում։



















ՏԱՐԱԾԵԼ և ՄԵԿՆԱԲԱՆԵԼ