Վրաստանում 8,1% տնտեսական աճ է արձանագրվել
Վրացական կառավարությունը այս տարի կանխատեսում է 8-տոկոսանոց տնտեսական աճ։
Վրաստանում 2012թ. երկրորդ եռամսյակում տնտեսական աճը կազմել է 8,1%, տեղեկացնում է երկրի Ազգային վիճակագրական ծառայությունը։ Ըստ վիճծառայության տվյալների՝ 2012թ. ապրիլին տնտեսական աճը կազմել է 6,8%, մայիսին՝ 8,4%, հունիսին՝ 8,9%։
Վրաստանի տնտեսությունը 2012թ. առաջին եռամսյակում աճել է 6,8%-ով։ Վրացական կառավարության կանխատեսմամբ՝ այս տարի երկրում կարձանագրվի ոչ պակաս, քան 8% տնտեսական աճ։



















ՏԱՐԱԾԵԼ և ՄԵԿՆԱԲԱՆԵԼ