Microsoft-ը մարտահրավեր է նետել Gmail-ին

Microsoft-ի Outlook.com նոր փոստային վեբ ծառայությանը գործարկումից վեց ժամ անց բաժանորդագրվել է ավելի քան մեկ միլիոն օգտագործող, տեղեկացնում է Outlook միկրոբլոգը։

Outlook.com համակարգը գործարկվել է հուլիսի 31-ի երեկոյան: Microsoft ընկերությունը նոր ծառայությունը դիտարկում է որպես 1996-ից գործող և 324 մլն բաժանորդ ունեցող Hotmail փոստի «արդիականացում»:

Outlook.com-ի ինտերֆեյսը ձևավորված է Metro ոճով, ինչպես և Microsoft-ի մյուս ապրանքները՝ Windows 8-ը, Windows Phone-ը, Xbox Live-ը: Օգտատերերը կարող են փոստային հաշվին «կցել» նաև սոցցանցերի իրենց պրոֆիլները: Փոստում ներկառուցված են Skype տեսազրույցի և փաստաթղթեր զննելու միջոցներ: Outlook.com-ը կարող է նամակները դասավորել պանակներով՝ առանձնացնելով լրատվական հղումներն ու սոցցանցերից ստացված հաղորդագրությունները:

Ներկայում Outlook.com-ը գործում է թեստային ռեժիմում։ Microsoft-ի օգտահաշիվ չունենալու դեպքում պետք է նախապես գրանցվել, որից հետո փոստային հասցեն հասանելի կլինի @outlook.com դոմենում։



ՏԱՐԱԾԵԼ և ՄԵԿՆԱԲԱՆԵԼ