Music Hub-ը սմարթֆոն օգտագործողներին հնարավորություն է ընձեռում լսել ինտերնետում տեղադրված երաժշտությունը։ Սկզբնական շրջանում ծառայությունը հասանելի կլինի միայն Galaxy S III սմարթֆոնների սեփականատերերին։ Նշենք, որ այսօր աշխարհի 28 երկրում պաշտոնապես մեկնարկել են Galaxy S III-ի վաճառքները։
Ամսական ֆիքսված վճարի դիմաց օգտագործողները կկարողանան երաժշտություն ներբեռնել սերվերին, որից այնուհետ այն կփոխանցվի բջջային սարքավորմանը։
Music Hub-ը օգտագործողներին հնարավորություն է ընձեռում երաժշտություն ներբեռնել սարքավորման մեջ և հետագայում լսել այն՝ անգամ ցանցում չլինելու դեպքում։ Ի դեպ՝ iTunes-ը այսպիսի գործառույթ չունի։
Նշենք, որ Apple-ը iTunes երաժշտական ծառայությունը գործարկել է 2003թ., իսկ 2001թ. ներկայացրել է իր առաջին երաժշտական նվագարկիչը՝ iPod-ը։